General information
Նախագիծը նվիրված է քվանտային դաշտերի վակուումային հատկությունների կախվածության ուսումնասիրմանը տարածաժամանակի երկրաչափությունից և տոպոլոգիայից։ Հետազոտվելու են սկալյար և ֆերմիոնային վակուումների լոկալ բնութագրերը կոմպակտ տարածական չափերով Ռինդլերի տարածաժամանակում։ Որպես կարևոր բնութագրեր կդիտարկվեն դաշտի քառակուսու և էներգիա-իմպուլսի թենզորի միջինները։ Դրանք մասնավորապես ներառում են վակուումային էներգիայի խտությունը և վակուումային լարվածությունները։ Վակուումային միջիններից կառանձնացվեն տոպոլոգիական ներդրումները և կհետազոտվի դրանց կախվածությունը արագացումից, կոմպակտ չափերի երկարությունից և դրանց ուղղությամբ դրվող քվազիպարբերականության պայմաններում փուլերից։ Օգտագործելով Ռինդլերի տարածաժամանակի կոնֆորմ կապը հաստատուն բացասական կորությամբ տարածության, Միլնի տիեզերքի և դե Սիտտերի տարածաժամանակի միջև, կքննարկվեն վակուումային միջինները այդ երկրաչափություններում զրոյական զանգվածով կոնֆորմ կապված դաշտերի համար։ Կդիտարկվեն նաև համապատասխան դրսևորումները սև խոռոչների հորիզոնին մերձակա տիրույթներում։
Մենթոր
Սերգեյ Դմիտրի Օդինցով, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Տիեզերական գիտությունների ինստիտուտ (ICE-CSIC, Իսպանիայի գիտությունների ազգային խորհուրդ)