Ֆրանսիայի դեսպանությունը Ռումինիայում, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (AUF) և Բուխարեստի Տնտեսագիտական հետազոտությունների ակադեմիան (ASE) Ռումինիայում Շվեյցարիայի և Կանադայի դեսպանությունների աջակցությամբ հրավիրում են մասնակցելու Ֆրանսախոս գիտական հետազոտությունների 5-րդ սիմպոզիումին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում (SRSF-ECO 2026)։
Սիմպոզիումը նպատակ ունի խթանելու տարբեր գիտակարգերի ներկայացուցիչների համագործակցությունը, գիտահետազոտական կապերի զարգացումը և գիտական արդյունքների ներկայացումն ու տարածումը։
Միջոցառումը կկազմակերպվի ս.թ. նոյեմբերի վերջին շաբաթվա ընթացքում Բուխարեստում։ Միջոցառման հստակ ամսաթիվը կհայտարարվի առաջիկայում։
Մասնակցության համար կարող են ներկայացվել տարբեր փուլերում գտնվող հետազոտություններ՝
նախնական կամ հետախուզական ուսումնասիրություններ,
ընթացիկ գիտահետազոտական նախագծեր,
նախնական արդյունքներ,
ավարտված հետազոտություններ։
Ընտրված զեկույցների հոդվածները կհրապարակվեն սիմպոզիումի էլեկտրոնային ժողովածուում (ISSN)։
Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 21-ն է։
Սիմպոզիումի մանրամասները՝ այստեղ։