Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի հայագիտական հետազոտությունների կենտրոնում 2027 թ. ապրիլի 9–11-ը տեղի կունենա «Եկեղեցիները, պետությունները և քաղաքականությունը հայկական սփյուռքում» թեմայով միջազգային գիտաժողով` նվիրված հայկական առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների գործունեությանը սփյուռքում, դրանց` պետությունների և քաղաքական կառույցների հետ հարաբերություններին, ինչպես նաև եկեղեցի–պետություն հարաբերությունների իրավական, քաղաքական և սոցիալական տարբեր դրսևորումներին։
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 1-ը։
Հետաքրքրված հետազոտողները պետք է ուղարկեն՝
• մինչև 300 բառ ծավալով ամփոփագիր,
• գործող CV:
Ընդունված զեկուցումների մասին տեղեկացումը կուղարկվի մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը։
Գիտաժողովի հիմնական աշխատանքային լեզուն անգլերենն է։ Հնարավոր է նաև հայերեն կամ ֆրանսերեն զեկուցումների ընդունում՝ անգլերեն մանրամասն ամփոփագրի կամ ամբողջական թարգմանության ներկայացմամբ։
Հարցերի դեպքում գրել հետևյալ էլհասցեին՝ arc-conference2027@umich.edu: