General information
ԱՇԽԱՏՈՂԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳ
Հիմք ընդունելով ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի 37-րդ կետի պահանջները և ղեկավարվելով ԵՊՀ կանոնադրության 57-րդ կետի 10-րդ ենթակետով՝
հ ր ա մ ա յ ո ւ մ ե մ՝
1. Սահմանել, որ.
1) 2026 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ աշխատողին կարող են տրամադրվել մինչև 3 աշխատանքային օր տևողությամբ (անընդմեջ կամ մասերով) լրացուցիչ հանգստյան օրեր (day off)՝ աշխատատեղի և աշխատավարձի պահպանմամբ:
2) Աշխատողին լրացուցիչ հանգստյան օրը տրամադրվում է անմիջական ղեկավարի նախնական համաձայնությամբ, ԵՊՀ ռեկտորի թույլտվությամբ (դիմումը առնվազն երեք օր առաջ լրացվում է e-request.ysu.am հարթակում): Այդ օրերին պետք է ապահովվի ուսումնական գործընթացի բնականոն ընթացքը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործում է մինչև 2027 թ. օգոստոսի 31-ը:
3. Սույն հրամանի մասին սահմանված կարգով տեղեկացնել ԵՊՀ աշխատողներին: