ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության կարգ
ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի՝ բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով («Դիմում-հայտի լրացում» բաժին):
Պահանջվող փաստաթղթեր
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սքանավորված).
ա. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը),
բ. լուսանկար (3X4 չափսի),
գ. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
դ. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
ե. ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ- «Արդշինբանկ» ՓԲԸ 2470101276000001 հաշվեհամարին)։
*2026 թ. ՀՀ այլ բուհերի շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին տեղեկանք և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված տվյալ բուհի ռեկտորի կողմից:
* Հանձնաժողովն իրավասու է դիմորդից պահանջելու «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տրամադրվող խորհրդատվական տեղեկանք:
* Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
1-ին փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 1-26-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ընդունելության 1-ին փուլի քննություններն անցկացվելու են ս.թ. հուլիսի 1-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2026/2027 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. հուլիսի 17-ը ներառյալ (վճարումն անհրաժեշտ է կատարել բացառապես բանկային փոխանցման միջոցով: Ուսման վարձավճարի վճարման անդորրագրի վավերապայմաններին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հղումով):
2-րդ փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 17-ը՝ ժամը 18:00-ն:
Ընդունելության 2-րդ փուլի քննություններն անցկացվելու են ս.թ. օգոստոսի 25-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2026/2027 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. օգոստոսի 29 ներառյալ (հաշվեհամար՝ 2470100009060000):
Ընդունելության քննության հարցաշար
Ընդունելության քննությունը` գրավոր:
- Առաջարկ և պահանջարկ. առաջարկի և պահանջարկի ոչ գնային գործոնները, առաձգականություն
- Փողի տեսակները և գործառույթները: Փոխարժեքի և գների մակարդակի ընդհանուր հավասարակշռությունը
- Ինֆլյացիա. էությունը, տեսակները, հետևանքները
- Բանկային համակարգ. կառուցվածքը, գործառույթները, գործունեության և կարգավորման առանձնահատկությունները
- Հարկերի էությունը և տեսակները
- Կառավարման էությունը և գործառույթները
- Ձեռնարկատիրական գործունեության էությունը, գործառույթները և խնդիրները
- Ձեռնարկատիրական գործունեության պլանավորումը և կազմակերպումը. բիզնես պլան
- Ձեռնարկատիրական գործունեության ռազմավարական կառավարման տրամաբանությունը և փուլերը
- Կազմակերպության եկամուտները և ծախսերը: Արտադրանքի ինքնարժեքը
- Կազմակերպության շահույթը, շահութաբերության ցուցանիշները
- Կազմակերպության աշխատանքային, ֆինանսական և նյութական ռեսուրսների կառավարում
- Ռիսկերի էությունը, գնահատումը և նվազեցման եղանակները
- Կազմակերպությունների ներքին և արտաքին միջավայրի վերլուծություն
- Շուկայի ուսումնասիրություն և SWOT- վերլուծություն
- Մ. Պորտերի մրցակցային ուժերը և ռազմավարությունները
- Կառավարչական որոշումների ընդունման գործընթացը և փուլերը
- Առաջնորդությունը և իշխանության դրսևորման ձևերը կազմակերպությունում
- Հաղորդակցության ուղիները և դրանց արդյունավետության բարձրացման եղանակները
- Թիմեր, թիմերի տեսակներ, թիմերի արդյունավետության բարձրացման եղանակները
- Մոտիվացիայի տեսությունները
- Շուկայի սեգմենտավորումը, սկզբունքները և չափանիշները
- Մենեջմենթի դասական և նոր ուղղությունները
- Կառավարման սկզբունքները և մեթոդները
- Կազմակերպության կազմակերպական կառուցվածքներ
- Լիազորությունների տեսակները, փոխանցումը և պատասխանատվությունը
- Կորպորատիվ մշակույթ
- Կազմակերպական հաղորդակցություններ
- Կոնֆլիկտների տեսակները և դրանց կառավարումը
- Կառավարչական հաշվառման էությունը, խնդիրները և տարրերը
- Կազմակերպության ներքին վերահսկողական համակարգը․ աուդիտի էությունը և սկզբունքները
- Ֆինանսական վերլուծություն և ֆինանսական գործակիցներ
- Ֆինանսական հաշվետվությունների էությունը և ձևերը
Գրականության ցանկ
- Ասատրյան Բ. և ուրիշներ, Բանկային գործ, ուս. ձեռն., Երևան, 2004:
- Խաչատրյան Ն., Սահակյան Ն. , Ձեռնարկատիրության հիմունքներ, Երևան, Էդիթ Պրինտ, 2018, 174 էջ:
- Սարգսյան Ա. Զ. և ուրիշներ, Հաշվապահական հաշվառում, ուս. ձեռն., հր. Տնտեսագետ, Երևան, 2014:
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք (Գլուխ 5):
- Մենքյու Գ. Մակրոտնտեսագիտություն, Երևան, 1997:
- Միրզոյան Ն․ Է․, Գրիգորյան Լ․ Հ․, Կազմակերպությունների ֆինանսական վերլուծություն և վարկանշում, ուսումնական ձեռնարկ, Երևան, ՀՊՏՀ, Տնտեսագետ, 2018, 156 էջ։
- Веснин В. Р., Менеджмент, учебник. (4-ից սկսած ցանկացած հրատ.).
- Дафт Р., Менеджмент (8-ից սկսած ցանկացած հրատ.).
- Макконел К. П. Брю С. Л. Макроэкономика (ցանկացած հրատ.).
- Макконел К. П. Брю С. Л. Макроэкономика, 21-е издание, 2021.
- Стивен П., Роббинз, Мэри Коултер, Менеджмент, (8-ից սկսած ցանկացած հրատ.).
- Экономика предприятия. Под ред. Гришина В.И., Силина Я.П., М., 2019.
- Kotler F., Armstrong G., Principles of Marketing, 13th edition, 2020.