ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության կարգ
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը դիմելու հնարավորություն ունեն ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կամ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժինը):
1-ին փուլով ընդունելության մասին
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 1-ից հունիսի 30-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ընդունելության 1-ին փուլի քննություններն անցկացվելու են ս. թ․ հուլիսի 4-ին:
Ընդունելության 1-ին փուլում անվճար համակարգ ընդունված դիմորդների ցանկը կտեղադրվի ԵՊՀ կայքէջում։
Վճարովի համակարգով ընդունված դիմորդների ուսման վարձը (2023/2024 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս․ թ․ հուլիսի 20-ը ներառյալ։
2-րդ փուլով ընդունելության մասին
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվելու են ընթացիկ տարվա հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը՝ ժամը 18:00-ն:
Ընդունելության 2-րդ փուլի քննություններն անցկացվելու են ս․ թ․ օգոստոսի 22-ին և 23-ին:
Վճարովի համակարգով ընդունված դիմորդների ուսման վարձը (2023/2024 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս. թ. օգոստոսի 30-ը ներառյալ:
Պահանջվող փաստաթղթեր
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սքանավորված).
1. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը),
2. լուսանկար (3X4 չափսի),
3. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
4. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
5. ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։
Եթե փոխանցումը կատարված է առցանց տարբերակով և անդորրագրի վրա չի երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա պետք է ձեռագիր ավելացնել և սքանավորել:
*ԵՊՀ 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի՝ 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին, և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված:
Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
Ընդունելության քննության հարցաշար
- Առաջարկ և պահանջարկ. առաջարկի և պահանջարկի ոչ գնային գործոնները, առաձգականություն
- Փողի տեսակները և գործառույթները: Փոխարժեքի և գների մակարդակի ընդհանուր հավասարակշռությունը
- Ինֆլյացիա. էությունը, տեսակները, հետևանքները
- Բանկային համակարգ. կառուցվածքը, գործառույթները, գործունեության և կարգավորման առանձնահատկությունները
- Հարկերի էությունը և տեսակները
- Կառավարման էությունը և գործառույթները
- Ձեռնարկատիրական գործունեության էությունը, գործառույթները և խնդիրները
- Ձեռնարկատիրական գործունեության պլանավորումը և կազմակերպումը. բիզնես պլան
- Ձեռնարկատիրական գործունեության ռազմավարական կառավարման տրամաբանությունը և փուլերը
- Կազմակերպության եկամուտները և ծախսերը: Արտադրանքի ինքնարժեքը
- Կազմակերպության շահույթը, շահութաբերության ցուցանիշները
- Կազմակերպության աշխատանքային, ֆինանսական և նյութական ռեսուրսների կառավարում
- Ռիսկերի էությունը, գնահատումը և նվազեցման եղանակները
- Կազմակերպությունների ներքին և արտաքին միջավայրի վերլուծություն
- Շուկայի ուսումնասիրություն և SWOT- վերլուծություն
- Մ. Պորտերի մրցակցային ուժերը և ռազմավարությունները
- Կառավարչական որոշումների ընդունման գործընթացը և փուլերը
- Առաջնորդությունը և իշխանության դրսևորման ձևերը կազմակերպությունում
- Հաղորդակցության ուղիները և դրանց արդյունավետության բարձրացման եղանակները
- Թիմեր, թիմերի տեսակներ, թիմերի արդյունավետության բարձրացման եղանակները
- Մոտիվացիայի տեսությունները
- Շուկայի սեգմենտավորումը, սկզբունքները և չափանիշները
- Մենեջմենթի դասական և նոր ուղղությունները
- Կառավարման սկզբունքները և մեթոդները
- Կազմակերպության կազմակերպական կառուցվածքներ
- Լիազորությունների տեսակները, փոխանցումը և պատասխանատվությունը
- Կորպորատիվ մշակույթ
- Կազմակերպական հաղորդակցություններ
- Կոնֆլիկտների տեսակները և դրանց կառավարումը
- Կառավարչական հաշվառման էությունը, խնդիրները և տարրերը
- Կազմակերպության ներքին վերահսկողական համակարգը․ աուդիտի էությունը և սկզբունքները
- Ֆինանսական վերլուծություն և ֆինանսական գործակիցներ
- Ֆինանսական հաշվետվությունների էությունը և ձևերը
Գրականության ցանկ
- Ասատրյան Բ. և ուրիշներ, Բանկային գործ, ուս. ձեռն., Երևան, 2004:
- Խաչատրյան Ն., Սահակյան Ն. , Ձեռնարկատիրության հիմունքներ, Երևան, Էդիթ Պրինտ, 2018, 174 էջ:
- Սարգսյան Ա. Զ. և ուրիշներ, Հաշվապահական հաշվառում, ուս. ձեռն., հր. Տնտեսագետ, Երևան, 2014:
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք (Գլուխ 5):
- Մենքյու Գ. Մակրոտնտեսագիտություն, Երևան, 1997:
- Միրզոյան Ն․ Է․, Գրիգորյան Լ․ Հ․, Կազմակերպությունների ֆինանսական վերլուծություն և վարկանշում, ուսումնական ձեռնարկ, Երևան, ՀՊՏՀ, Տնտեսագետ, 2018, 156 էջ։
- Веснин В. Р., Менеджмент, учебник. (4-ից սկսած ցանկացած հրատ.).
- Дафт Р., Менеджмент (8-ից սկսած ցանկացած հրատ.).
- Макконел К. П. Брю С. Л. Макроэкономика (ցանկացած հրատ.).
- Макконел К. П. Брю С. Л. Макроэкономика, 21-е издание, 2021.
- Стивен П., Роббинз, Мэри Коултер, Менеджмент, (8-ից սկսած ցանկացած հրատ.).
- Экономика предприятия. Под ред. Гришина В.И., Силина Я.П., М., 2019.
- Kotler F., Arstrong G., Principles of Marketing, 13th edition, 2020.