AI Conf 2026
AI Conf 2026
«AI Conf 2026»-ը Հայաստանի արհեստական բանականության ոլորտի առաջատար համաժողովի արդեն 4-րդ թողարկումն է: Այն կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), «Krisp» ընկերության, «Առաջատար տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության», «Երևանէն» գիտակրթական հիմնադրամի համագործակցությամբ:
«AI Conf 2026» համաժողովի առաքելությունն է խթանել ուսանողների և երիտասարդ հետազոտողների ներգրավվածությունը GPU-ի վրա հիմնված հաշվարկների ոլորտում։ Մենք նպատակ ունենք ցուցադրելու այն բացառիկ ռեսուրսներն ու տեխնոլոգիական հնարավորությունները, որոնք այսօր հասանելի են թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում՝ հիմք նախապատրաստելով հետազոտողների նոր սերնդի ձևավորման համար:
Հրավիրված հատուկ ելույթներով հանդես կգան ոլորտի համաշխարհային առաջատարներ.
Ռև Լեբարեդյան – «NVIDIA» ընկերության փոխնախագահ
Արմեն Աղաջանյան – «Perceptron» ընկերության հիմնադիր (նախկինում՝ Meta AI-ի առանցքային հետազոտական խմբերի ղեկավար)
Համաժողովին մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Մասնակցությունն անվճար է, տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք գրանցվել նախապես հետևյալ հղումով. 👉 Գրանցման հղում