December 24, 2025 | 16:19
Science
Education
Student
YSU SSS summarizes activities of 1st semester of 2025–2026 academic year
The summary meeting of the first-semester activities of the Yerevan State University Student Scientific Society (SSS) for the 2025–2026 academic year was held in the YSU Academic Council Session Hall.
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը ներկայացրեց կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները՝ ընդգծելով կառույցի գործունեության շարունակական զարգացման կարևորությունը։
Յուրաքանչյուր կիսամյակ ՈՒԳԸ-ն կատարում է համապարփակ գնահատում՝ ուսումնասիրելով ֆակուլտետների ՈՒԳԸ-ների կատարած աշխատանքները, ակտիվությունը և որակական ցուցանիշները։ Կիսամյակային ամփոփումները հնարավորություն են տալիս տեսնելու, թե որ ֆակուլտետներն են առավել արդյունավետ աշխատել, ինչպես նաև խթանելու առողջ մրցակցությունն ու գիտական ակտիվությունը։ Ուսանողական կառույցում ընդգրկված են բարձր առաջադիմություն և գիտական հետաքրքրվածություն ունեցող ուսանողներ, ինչը ևս նպաստում է իրականացվող ծրագրերի բարձր որակի ապահովմանը։
Ընդլայնված և ամփոփիչ նիստի ընթացքում ֆակուլտետների ՈՒԳԸ նախագահները հանդես եկան հաշվետվություններով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերը, գիտական և կազմակերպական աշխատանքները։
Կիսամյակի ընթացքում կազմակերպվել են միջազգային և հանրապետական նշանակության գիտաժողովներ ու ծրագրեր, ինչպես՝ ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական ամենամյա գիտաժողովը և «Հոդվածագրության դպրոց» ծրագիրը, իրականացվել են նաև ՈՒԳԸ խոշոր և ամենամյա ծրագրեր, որոնցից են ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «GeoCaching» ծրագիրը, սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվող «Soc Camp» կոնֆերանսը, պատմության ֆակուլտետի՝ պատմաբանին նվիրված գիտաժողովը, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «ՄԱԿ մոդել» ծրագիրը։
Հաշվետվություններից հետո, ըստ ՈՒԳԸ աշխատակարգի և հավաքած միավորների, կատարվեց համապատասխան գնահատում, որի արդյունքում պարգևատրվեցին ակտիվ գործունեություն ծավալած ՈՒԳԸ անդամները։
Նիստն ամփոփվեց ֆակուլտետային լավագույն ՈՒԳԸ-ների պարգևատրման հանդիսավոր արարողությամբ։ Ակտիվ գործունեության համար հավաստագրերի արժանացան Իրավագիտության, Պատմության, Միջազգային հարաբերությունների, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների և Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողական գիտական ընկերությունները:






