August 04, 2026 | 15:00
Science
Graduates
Policy
YSU as platform for innovation and entrepreneurship: challenges and development prospects
How can a university serve not only as a provider of knowledge, but also as a hub for fostering innovation, entrepreneurship and technological leadership? What factors are behind Armenia's current successes in the technology sector, and what changes are needed to make them systemic? During a panel discussion held as part of the YSU Alumni Forum, several professionals who have contributed to the development of Armenia's innovation ecosystem shared their perspectives and experience on these and other issues.
| Հրանտ Խաչատրյան | Մոդերատոր | ԵՊՀ մեքենայական ուսուցման լաբորատորիայի գիտական խմբի ղեկավար, «YerevaNN» լաբորատորիայի տնօրեն |
| Անահիտ Սարգսյան | Բանախոս | «Armenian Innovation Foundation»-ի տնօրեն |
| Չինար Մովսիսյան | Բանախոս | «ActiveCampaign»-ի, Կիրառական ԱԲ-ի («Applied AI») ղեկավար, ավագ տնօրեն, «Feedback Intelligence»-ի հիմնադիր («Acquired») |
| Կարեն Գյուլբուդաղյան | Բանախոս | «Strategic Value Ventures»-ի հիմնադիր, «UC Berkeley SkyDeck»-ի համաշխարհային դեսպան, «Ground Zero Venture Café»-ի հիմնադիր |
| Արեգ Գևորգյան | Բանախոս | «Labz.ai»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, «ISTC»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ |
ԵՊՀ շրջանավարտների ֆորումը, որը կրկին մեկ գաղափարի շուրջ էր համախմբել համալսարանականներին, անցկացվեց պանելային չորս համաժամանակյա քննարկումների ձևաչափով:
«ԵՊՀ նորարարական էկոհամակարգի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով քննարկմանը արծարծվեց համալսարանական գիտելիքը, հետազոտական ներուժն ու ստեղծարար գաղափարները կիրառելի լուծումների վերածելու առաջնահերթությունը: Բանախոսների համոզմամբ՝ համալսարանն այլևս չի կարող գործել բիզնեսից և տեխնոլոգիական ոլորտից առանձնացված։ Նրանք ընդգծեցին, որ առանց այդ համագործակցության՝ համալսարանական հետազոտությունները դժվարությամբ են վերածվում կիրառելի լուծումների։ Քննարկման առանցքային թեմաներից էր նաև, թե ինչ աջակցություն է անհրաժեշտ 21-րդ դարի ուսանողներին և դասախոսներին՝ զարգացնելու նորարարական մտածողություն, գործնական հմտություններ և, որ ամենակարևորներից է, գաղափարները իրական նախագծերի վերածելու կարողություն։
Բանախոսները, հիմնվելով սեփական փորձառության վրա, ներկայացրին, թե ինչպես է համալսարանական կրթությունը նպաստել իրենց մասնագիտական աճին, և ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, որ ԵՊՀ-ն դառնա ավելի մրցունակ նորարարական միջավայր։
Շրջանավարտների ներուժը՝ համալսարանի զարգացման կարևոր գործոն
Մոդերատոր Հրանտ Խաչատրյանը նկատեց՝ որքան էլ ոլորտի զարգացման մասին խոսելիս մարդկանց կամ ընկերություններն ըստ համալսարանական պատկանելության չդիտարկենք, այնուամենայնիվ, հետաքրքիր է հասկանալ, թե ԵՊՀ-ն ինչ ազդեցություն և ներդրում ունի հայկական ստարտափ և նորարարական էկոհամակարգում:
Երևանի պետական համալսարանը՝ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի կադրային և մտավոր ներուժի ձևավորման հիմնական կենտրոններից մեկը, հատկապես կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի և հարակից ուղղություններում երկար տարիներ առանձնանում է իր ուսանողների բարձր պատրաստվածությամբ և մրցունակությամբ: ԵՊՀ շրջանավարտները զգալի ներկայություն են ապահովում ինչպես պետական կառավարման և գիտական ոլորտներում, այնպես էլ մասնավոր հատվածում:
Այս ներուժն այսօր ԵՊՀ-ն փորձում է վերածել համակարգված համագործակցության՝ զարգացնելով շրջանավարտների համայնքը՝ ԵՊՀ սփյուռքը, և այն դարձնելով համալսարանի ռազմավարական կարևոր ռեսուրս՝ կրթության որակի բարելավման, կրթական միջավայրի զարգացման և երկրի առաջընթացին նպաստելու համար։
ԵՊՀ շրջանավարտների համակարգված ցանցը, բանախոսների համոզմամբ, կարող է դառնալ կրթության և աշխատաշուկայի միջև կարևոր կապող օղակ։ Այս համատեքստում մասնակիցները քննարկեցին Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հաջողություններին ու մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել ինչպես երկարաժամկետ զարգացում ապահովելու, այնպես էլ համալսարանը նորարարության, ձեռնարկատիրության և տեխնոլոգիական առաջնորդության ձևավորման կառույցի վերածելու նպատակով:
Մասնակիցները փաստեցին՝ ոլորտի մասնագետների ճնշող մեծամասնությունը համալսարանականներ են: Միաձայն բարձր գնահատելով համալսարանի տեխնիկական կրթության մակարդակը՝ նրանք, այնուամենայնիվ, առանձնացրին նաև մի կարևոր բաց, այն է՝ ԵՊՀ շրջանավարտների ակադեմիական հիմնարար պատրաստվածությունը ճանաչելի է, սակայն զուտ տեխնիկական գիտելիքը բավարար չէ:
Ըստ բանախոսների՝ ԵՊՀ-ն ապահովում է մասնագիտական ամուր հիմք, սակայն շրջանավարտները հաճախ դժվարանում են արդյունավետ հաղորդակցվել, ներկայանալ, աշխատել օտարերկրյա գործընկերների հետ, քանի որ ավելի քիչ ուշադրություն է դարձվում փափուկ հմտություններին (soft skills), գաղափարների արդյունավետ ներկայացմանը (pitching) և այլ կարևոր նրբությունների, որոնք այնքան անհրաժեշտ են ժամանակակից մասնագիտական միջավայրում։
Ինչպե՞ս պետք է փոխվի համալսարանական կրթությունը
Վերոհիշյալ դիտարկումն էլ դարձավ քննարկման հաջորդ առանցքային թեման. ինչպե՞ս պետք է փոխվի համալսարանական կրթությունը, որպեսզի տեխնիկական բարձր պատրաստվածությանը զուգահեռ ձևավորվեն նաև ժամանակակից ձեռնարկատիրական և հաղորդակցական կարողություններ։
Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ԵՊՀ-ն շարունակում է մնալ երկրի գիտական և տեխնոլոգիական ներուժի ձևավորման առանցքային կենտրոններից մեկը։ Սակայն, նրանց համոզմամբ, միջազգային մրցունակությունը պահպանելու համար անհրաժեշտ է կրթական ծրագրերում առավել մեծ տեղ հատկացնել ձեռնարկատիրությանը, հաղորդակցական հմտություններին և համալսարան-արդյունաբերություն համագործակցության զարգացմանը։ Բանախոսների համոզմամբ՝ հենց այս փոփոխություններն են հնարավորություն տալու համալսարանական գիտելիքը վերածելու նորարարական լուծումների և ամրապնդելու ԵՊՀ դերակատարումը Հայաստանի տեխնոլոգիական ապագայի ձևավորման գործում։