July 10, 2026 | 15:15
Conferences
International cooperation
Student
Traditions of Armenian mathematical school continue as YSU hosts international student conference
The international student conference titled "Geometric Function Theory" was held at the YSU Faculty of Mathematics and Mechanics, bringing together students, doctoral candidates and early-career researchers from Armenia and abroad. The conference aimed to introduce young researchers to the latest developments in the field, promote the continued development of Armenia's historically established scientific school of geometric function theory, and develop professional skills in working with research articles.
Գիտաժողովի շրջանակում մասնակիցները ծանոթացան կոմպլեքս անալիզի հիմնարար ուղղություններից մեկի՝ ֆունկցիաների երկրաչափական տեսության գիտական արդի արդյունքներին։
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի ասիստենտ, գիտաժողովի կազմակերպչական թիմի անդամ Արմեն Վաղարշակյանը նշեց, որ գիտաժողովին մասնակցել են 12 ուսանող, որոնցից 2-ը՝ ԵՊՀ-ից:
«Պրոֆեսորներն անհատապես աշխատել են յուրաքանչյուր ուսանողի հետ: Ի տարբերություն այլ գիտաժողովների, որտեղ ուսանողները ներկայացնում են իրենց առաջին քայլերը, այստեղ նրանք ուսումնասիրել և ներկայացրել են ոլորտի առաջատար գիտնականների վերջին հրապարակումները»,- ասաց նա:
Մասնակիցները ժամանել էին Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջատար համալսարաններից ու գիտահետազոտական կենտրոններից, այդ թվում՝ Յուվյասկուլյայի, Էքս-Մարսելի, Հավայիի, Չինաստանի երկրաբանական գիտությունների համալսարաններից, Ստեկլովի անվան մաթեմատիկական և Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտներից։
Ընդգծելով, որ թեմայի ընտրությունը պատահական չէր, Արմեն Վաղարշակյանը նշեց. «Սերգեյ Մերգելյանի և Արտաշես Շահինյանի ձևավորած գիտական դպրոցի շնորհիվ Հայաստանն ունի պատմական ուժեղ հիմք ֆունկցիաների երկրաչափական տեսության բնագավառում։ Մեզ համար կարևոր է պահպանել և զարգացնել այդ ավանդույթը»:
Նրա խոսքով՝ չնայած այսօր աշխարհում գիտական ուղղությունները շատ են, փոքր երկրների համար ռազմավարական նշանակություն ունի որոշակի նեղ ոլորտներում համաշխարհային առաջնորդ դառնալը:
Արմեն Վաղարշակյանն ընդգծեց նաև, որ թեև ֆունկցիաների երկրաչափական տեսությունը համարվում է տեսական գիտություն, այն ունի կարևոր կիրառություններ։
«Օրինակ՝ ինքնաթիռների կամ դրոնների թևերի օպտիմալ ձևի մշակումը հնարավորություն է տալիս նվազեցնելու վառելիքի ծախսը և բարձրացնելու կառավարելիությունը, ինչը հիմնված է կոմպլեքս անալիզի և ֆունկցիաների երկրաչափական տեսության արդյունքների վրա»,- ասաց նա։
Նշենք, որ ուսանողական գիտաժողովի շրջանակում դասախոսելու էին հրավիրվել Կանզասի համալսարանի պրոֆեսոր, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ուսանողական գիտաժողովի համակազմակերպիչ Հրանտ Հակոբյանը, Ֆորդհամի համալսարանի պրոֆեսոր Մելկանա Բրակալովա-Տրևիտչիկը և Բերգենի համալսարանի պրոֆեսոր Իրինա Մարկինան: Որոշ պրոֆեսորներ էլ դասախոսել են առցանց ձևաչափով:
Հրանտ Հակոբյանը, անդրադառնալով «Ֆունկցիաների երկրաչափական տեսություն» թեմայի կարևորությանը, շեշտեց, որ հայ հայտնի մաթեմատիկոսներ, հայկական մաթեմատիկական դպրոցի ներկայացուցիչներ Արտաշես Շահինյանը, Սերգեյ Մերգելյանը և Նորայր Առաքելյանը կարևոր ներդրում են ունեցել ֆունկցիաների երկրաչափական տեսության զարգացման գործում։
«Հաշվի առնելով, որ հենց այս ուղղությամբ եմ աշխատում, կուզենայի, որ Հայաստանում երիտասարդ գիտնականներն այն առավել խորությամբ ուսումնասիրեին։ Վերջին տարիներին ֆունկցիաների երկրաչափական տեսությունը կիրառվում է նաև մաթեմատիկական ֆիզիկայում, հավանականությունների տեսությունում, դինամիկ համակարգերում»,- ասաց պրոֆեսորն ու հավելեց, որ այս գիտաժողովի ձևաչափը ուսանողների համար նորույթ է. «Մենք ներկայացնում ենք գիտական ամենավերջին արդյունքները՝ վերջին 20 տարվա ամենալավ հետազոտությունները»:
Յուվյասկուլյայի համալսարանի (Ֆինլանդիա) հետդոկտորանտ Աբհիշեկ Պանդեն էլ ընդգծեց, որ գիտաժողովը ստեղծեց միջավայր, որտեղ ուսանողները կարողացան ազատորեն շփվել և քննարկել խնդիրներ ինչպես իրար, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
«Այս ձևաչափը չափազանց կարևոր էր գիտական կարիերայի սկզբնական փուլում գտնվող հետազոտողների համար: Ես կոմպլեքս անալիզի ոլորտում հետազոտություններ եմ կատարում դեռևս իմ ասպիրանտական (PhD) տարիներից։ Այս գիտաժողովի ընթացքում հանդես եմ եկել զեկուցմամբ, որը վերաբերում էր կոնկրետ խնդիրների, մասնավորապես՝ Կյոբեի վարկածին։ Ինձ համար շատ օգտակար էր ներկայացնել այն թեմաները, որոնց շուրջ ես այժմ աշխատում եմ»,- շեշտեց նա:
Հատկանշական է, որ գիտաժողովի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել նաև արտասահմանյան համալսարանները, որոնցից մի քանիսը սեփական միջոցներով հոգացել էին իրենց ուսանողների մասնակցության ծախսերը։
Նշենք, որ գիտաժողովի կազմակերպումը ֆինանսավորել են ԵՊՀ-ն և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:








