September 02, 2025 | 09:20
Education
Student
'I aim to become a competent professional—for my family and my country': YSU student Yeva Dallakyan wins IT award
"Such awards open up new opportunities for professional growth and development," says Yeva Dallakyan, a student at Yerevan State University. This is Yeva’s first award in her professional field, and, as she notes, it brings both great excitement and a sense of responsibility. The secret to her success lies not only in hard work but also in her self-critical approach. She believes that without internal discipline and a constant drive for self-improvement, achieving success in one’s profession is impossible.

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ամենամյա կրթական պարգևների այս տարվա մրցանակաբաշխության արդյունքներով «Լավագույն բակալավր» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակի արժանացած Եվան նշում է, որ շատ ոգևորված է մրցույթի արդյունքներից։
«Մասնագիտական ոլորտում առաջ շարժվելու և զարգանալու համար պետության աջակցությունն ու գնահատանքը շատ կարևոր են։ Այսօրինակ մրցույթներն էլ իրենց հերթին ոչ միայն մոտիվացնում, այլև նոր դռներ են բացում ավելի մեծ նպատակների ու ձեռքբերումների համար»,- նշում է նա։

Եվայի խոսքով՝ իր աշխատասիրությունը, նպատակասլացությունը, կամքի ուժը, անընդհատ զարգանալու ու գիտելիքները հարստացնելու ձգտումը էական դերակատարում են ունեցել այս արդյունքին հասնելու գործում։
Ֆիզիկայի ինստիտուտի «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողին դեռ դպրոցական տարիներից հետաքրքրել են ֆիզիկան ու մաթեմատիկան։ Ժամանակի ընթացքում այս հետաքրքրությունը վերածվել է մասնագիտության ընտրության։
Եվան կարևորում է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի նշանակությունն իր մասնագիտական ճանապարհի ձևավորման գործում։ Նա համոզված է, որ ճիշտ որոշում է կայացրել՝ ընտրելով հենց մայր բուհը։
«ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտը տալիս է այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ինձ անհրաժեշտ են որպես մասնագետ կայանալու ճանապարհին։ Մեծապես գնահատում եմ դասախոսների աջակցությունը, ինչպես նաև ուսանողամետ մոտեցումը, որ ցուցաբերում է ինստիտուտի ողջ անձնակազմը»,- մատնանշում է նա։
Խոսելով ՏՏ ոլորտում իր նախասիրությունների մասին՝ ուսանողն ասում է, որ իրեն գրավում են ոչ միայն ոլորտի արդիականությունն ու դինամիկ զարգացումը, այլև ստեղծագործական և վերլուծական ազատությունը։
«Այդ ամենը համատեղվում է արհեստական բանականության և ժամանակակից ծրագրային գործիքների կիրառման հետ, ինչը ոլորտը դարձնում է առավել հետաքրքիր ու հեռանկարային»,- ընդգծում է նա։

Եվայի համար ցանկալի կլիներ նաև ակադեմիական կրթությանը զուգահեռ՝ գործնական դասընթացների ավելացումը, որ գիտելիքի կիրառումը է՛լ ավելի ամրապնդեր ձեռք բերած տեսական գիտելիքը՝ հեշտացնելով գործնական նախագծերի շուրջ աշխատանքը։ Այս ուղղությամբ նա արդեն ունի փորձ․ 2024 թվականից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում՝ արագագործ հաղորդիչ-ընդունիչ կապի համակարգերի նախագծման բաժնում։ Այս աշխատանքը, ըստ նրա, հնարավորություն է տալիս ակադեմիական գիտելիքը կիրառելու գործնականում և մշտապես զարգանալու։
ԵՊՀ ուսանողն ունի բազմաթիվ նպատակներ․ ցանկանում է դառնալ ոլորտի առաջատար մասնագետ։ Ասում է՝ կփորձի անել առավելագույնը՝ հարստացնելու մասնագիտական գիտելիքները և նպաստելու ոլորտի առաջընթացին։