ՀԱՐՑԱՇԱՐ
Ընդունելության պահանջները` այստեղ։
Նշում. քննությունը գնահատում է դիմորդի նախնական պատրաստվածությունը «Բլոկչեյն և թվային արժույթներ» մագիստրոսական ծրագրի առարկաները ուսումնասիրելու համար: Հարցերը վերաբերում են բլոկչեյնի հիմունքներին, կրիպտոգրաֆիային, ապակենտրոնացված ֆինանսներին (DeFi), ֆինանսական հիմունքներին, կրիպտոգրաֆիայի մաթեմատիկային և «Python» ծրագրավորմանը: Հարցերը ստուգում են, թե արդյոք թեկնածուն ունի նյութը սովորելու համար անհրաժեշտ հիմք, այլ ոչ թե խորացված գիտելիքներ:
I. Բլոկչեյնի և թվային արժույթների հիմունքներ
Ի՞նչ է blockchain տեխնոլոգիան։ Ձեր բառերով բացատրե՛ք, թե ինչն է այն դարձնում «ապակենտրոնացված» (decentralized)։ Ինչո՞ւ է դա կարևոր՝ համեմատած կենտրոնացված սերվերով աշխատող ավանդական տվյալների բազայի հետ։
Ինչո՞ւ է blockchain-ում պահվող տվյալը համարվում «անփոփոխելի» (immutable)։ Ո՞ր տեխնիկական առանձնահատկությունն է դա ապահովում։
Ի՞նչ է smart contract-ը։ Բերե՛ք իրական կյանքի պարզ օրինակ, որտեղ smart contract-ը կարող է օգտակար լինել (օրինակ՝ ապահովագրական վճարում, վարձակալության պայմանագիր)։
Ի՞նչ է կրիպտոարժույթը։ Ինչո՞վ է այն տարբերվում կենտրոնական բանկի կողմից թողարկվող ավանդական (fiat) փողից։ Նշե՛ք առնվազն երկու կրիպտոարժույթ և հակիրճ նկարագրե՛ք, թե ինչով է յուրաքանչյուրը առանձնանում։
Ի՞նչ տարբերություն կա centralized և decentralized համակարգերի միջև։
Ի՞նչ է կրիպտոարժութային «wallet»-ը։ Ի՞նչ են public key և private key հասկացությունները։
Ի՞նչ է կրիպտոգրաֆիկ hash function-ը։ Նշե՛ք երեք հիմնական հատկություն, որոնք պետք է ունենա լավ hash function-ը (օրինակ՝ ի՞նչ է տեղի ունենում, եթե input-ում փոխվի նույնիսկ մեկ սիմվոլ)։ Բերե՛ք blockchain-ում hashing-ի կիրառման կոնկրետ օրինակ․ ինչի՞ց է այն պաշտպանում։
Ի՞նչ է «mining»-ը blockchain-ում։ Ովքե՞ր են «miners»-ները և ի՞նչ են նրանք անում։
Ի՞նչ է Proof of Work (PoW) համաձայնության մեխանիզմը։
Ի՞նչ է Proof of Stake (PoS) համաձայնության մեխանիզմը։ Ի՞նչ խնդիր է այն լուծում՝ համեմատած Proof of Work-ի հետ։
II. Մաթեմատիկա. վիճակագրություն, թվերի տեսություն և կրիպտոգրաֆիայի հիմունքներ
Հավանականությունների տեսություն և վիճակագրություն
Ի՞նչ է հավանականությունը։ Արդար մետաղադրամը նետվում է․ ո՞րն է «գիր» ընկնելու հավանականությունը։
Ի՞նչ է ստանդարտ շեղումը (standard deviation)։ Համեմատե՛ք երկու շարքերը՝
A = {10, 10, 10, 10} և B = {2, 10, 18, 10}։ Ո՞րն ունի ավելի բարձր ստանդարտ շեղում, և ի՞նչ է դա ասում ռիսկի մասին։Ի՞նչ է նորմալ բաշխումը («զանգակաձև կոր» / bell curve)։ Նկարագրե՛ք դրա ձևը և նշե՛ք մեկ իրավիճակ, որտեղ այն բնականորեն հանդիպում է ֆինանսական կամ վիճակագրական վերլուծության մեջ։
Ի՞նչ է կոռելյացիան (correlation)։ Եթե Bitcoin-ի և Ethereum-ի գները սովորաբար միասին աճում և նվազում են, ապա ի՞նչ կարելի է ասել դրանց կոռելյացիայի գործակցի մասին։
Ի՞նչ է գծային ռեգրեսիան (linear regression)։ Ինտուիտիվ բացատրե՛ք, թե ինչ է այն կատարում։ Ինչո՞ւ այն կարող է օգտակար լինել կրիպտոարժույթների գների միտումների վերլուծության համար։
Թվային համակարգեր և մոդուլային թվաբանություն
Տասնորդական 255 թիվը ներկայացրեք երկակի (base 2) և տասնվեցական (base 16) համակարգերում։ Ինչո՞ւ են երկակի և տասնվեցական ներկայացումները կարևոր կրիպտոգրաֆիայում և blockchain-ում (օրինակ՝ SHA-256-ի արդյունքներ, Ethereum հասցեներ)։
Ի՞նչ է մոդուլային թվաբանությունը։ Հաշվեք՝ 17 mod 5 և 100 mod 7։ Ձեր բառերով բացատրեք, թե ինչ է նշանակում «a mod n»։
Ի՞նչ է պարզ թիվը։ Նշեք 1-ից 30 միջակայքի բոլոր պարզ թվերը։ Ինչո՞ւ են մեծ պարզ թվերը կարևոր public-key cryptography-ում (օրինակ՝ RSA-ում)։
III. Python ծրագրավորման հիմունքներ
Այս հարցերը նախատեսված են պարզելու համար, թե արդյոք դիմորդն ունի Python-ի տարրական աշխատանքային գիտելիքներ։ Թեկնածուներից չի ակնկալվում գրել կատարյալ կոդ. նրանք պետք է կարողանան կարդալ պարզ կոդ, հայտնաբերել սխալները և դատողություններ անել։
Syntax և Data Types
- Որո՞նք են Python-ի հիմնական data types-երը։ Անվանե՛ք առնվազն հինգը (օր.` int, str …) և յուրաքանչյուրի համար բերե՛ք պարզ example value։
- Ի՞նչ տարբերություն կա list-ի և tuple-ի միջև Python-ում։ Բերե՛ք մեկ օրինակ, թե որ դեպքում կընտրեիք յուրաքանչյուրը։
- Ի՞նչ է Python dictionary-ը (dict)։ Գրե՛ք dictionary-ի կարճ օրինակ, որը պահպանում է մարդու անունը, տարիքը և քաղաքը։ Ինչպե՞ս կարելի է ստանալ 'age' key-ի value-ը։
- Նայե՛ք հետևյալ code-ին․
x = "10"
y = 5
print(x + y)
Այս code-ը կաշխատի՞ առանց error-ի։ Եթե ոչ, ո՞րն է խնդիրը, և ինչպե՞ս այն կուղղեք։
- Ի՞նչ տարբերություն կա
==և=operator-ների միջև Python-ում։ Բերե՛ք code example, որտեղ երկուսն էլ ճիշտ են օգտագործված։
Control Flow և Functions
- Գրեք պարզ Python loop, որը տպում է բոլոր զույգ թվերը 2-ից մինչև 20։ Կարող եք օգտագործել
for loopկամwhile loop։ - Ի՞նչ կտպի հետևյալ code-ը։ Բացատրեք step by step․
for i in range(1, 6):
if i % 2 == 0:
print(i, "is even")
else:
print(i, "is odd")
- Ի՞նչ է function-ը Python-ում։ Գրե՛ք square անունով function, որը որպես input ստանում է մեկ թիվ և վերադարձնում դրա քառակուսին։ Այնուհետև call արեք այն 7 value-ով։
- Ի՞նչ տարբերություն կա local variable-ի և global variable-ի միջև Python-ում։ Ինչո՞ւ է սա կարևոր functions գրելիս։
- Նայե՛ք հետևյալ function-ին․
def greet(name, greeting="Hello"):
return greeting + ", " + name + "!"
Ի՞նչ կվերադարձնի greet("Alice")-ը։
Ի՞նչ կվերադարձնի greet("Bob", "Hi")-ը։
Ո՞րն է default parameter-ի նպատակը։
Working with Data Structures և Libraries
- Տրված է list-ը․
numbers = [4, 1, 7, 2, 9, 3]
Գրե՛ք Python code, որը sort է անում list-ը ascending order-ով և հետո տպում ամենամեծ element-ը։
- Ի՞նչ նպատակ ունի import statement-ը Python-ում։ Բերե՛ք example, որտեղ math library-ի միջոցով հաշվարկվում է 144-ի square root-ը։
- Ի՞նչ է NumPy-ն։ Ինչո՞ւ է այն օգտակար mathematical և financial calculations-ի համար։ Բերե՛ք մեկ օրինակ, թե ինչ կարող է NumPy-ն անել արդյունավետ, ինչը սովորական Python list-երը չեն կարող անել արդյունավետ ձևով։
IV. Ֆինանսների հիմունքներ
Ի՞նչ է ֆինանսական շուկան։ Ի՞նչ են ֆինանսական շուկաները։ Նշե՛ք և հակիրճ նկարագրե՛ք դրանցում շրջանառվող ֆինանսական ակտիվների երկու հիմնական տեսակ։
Ի՞նչ է ռիսկը ֆինանսներում։ Ի՞նչ է «ռիսկ-եկամտաբերություն փոխհարաբերությունը» (risk-return tradeoff) ֆինանսներում։ Հնարավո՞ր է բարձր եկամտաբերություն ստանալ ցածր ռիսկի պայմաններում։ Ինչպե՞ս է այս գաղափարը կիրառվում կրիպտոակտիվների դեպքում։
Ի՞նչ է դիվերսիֆիկացիան (diversification) ներդրումների կառավարման մեջ։ Ռիսկի ո՞ր տեսակն է այն նվազեցնում։ Բերե՛ք օրինակ կրիպտո պորտֆելի համար։
Ի՞նչ է ֆինանսական պորտֆելը։ Նշե՛ք արդյունավետ ներդրումային պորտֆելի կառուցման երկու հիմնական սկզբունք։
Ի՞նչ է «լիկվիդայնությունը» (liquidity) ֆինանսներում։ Ինչո՞ւ է լիկվիդայնությունը կարևոր ներդրողի համար։ Արդյո՞ք Bitcoin-ը համարվում է լիկվիդ ակտիվ։
- Ի՞նչ է գնաճը (inflation)։ Ինչո՞ւ են որոշ ներդրողներ Bitcoin-ը դիտարկում որպես «գնաճից պաշտպանության միջոց» (hedge against inflation)։ Ի՞նչ հակափաստարկներ գոյություն ունեն։
Ինչո՞ւ են թվային ակտիվները համարվում բարձր ռիսկային։
Ի՞նչ է զուտ ներկա արժեքը (Net Present Value, NPV)։ Ինտուիտիվ բացատրե՛ք, թե ինչու է այսօր ունեցած 1000 դոլարն ավելի արժեքավոր, քան մեկ տարի հետո ստացվող նույն 1000 դոլարը։
Ի՞նչ է «շուկայական կապիտալիզացիան» (market capitalization) կրիպտոարժույթների համատեքստում։ Ինչպե՞ս է այն հաշվարկվում։
Ի՞նչ է «տատանողականությունը» (volatility)։ Կրիպտոարժույթները սովորաբար ավելի՞, թե՞ պակաս տատանողական են, քան ավանդական բաժնետոմսերը։ Ինչո՞ւ։
Ի՞նչ տարբերություն կա «bull market»-ի և «bear market»-ի միջև։ Բերե՛ք յուրաքանչյուրի օրինակ կրիպտո շուկայից։
Առաջարկվող գրականություն
Blockchain և cryptocurrency
- Tapscott D., Tapscott A. Blockchain Revolution. Penguin, 2018. – Պարզ և ոչ տեխնիկական բացատրություն
- Antonopoulos A.M. The Internet of Money. Merkle Bloom LLC, 2016. Recommended for beginners
- Narayanan A. et al. Bitcoin and Cryptocurrency Technologies. Princeton University Press, 2016. Free PDF: https://bitcoinbook.cs.princeton.edu/
- Antonopoulos A.M. Mastering Bitcoin: Unlocking Digital Cryptocurrencies. O'Reilly, 2017.
- Antonopoulos A.M., Wood G. Mastering Ethereum. O'Reilly, 2018.
Կրիպտոգրաֆիա և մաթեմատիկա
- Stallings W. Cryptography and Network Security: Principles and Practice. Pearson, 2020.
- Stinson D.R., Paterson M.B. Cryptography: Theory and Practice. CRC Press, 2018.
- Buchmann J. Introduction to Cryptography. Springer, 2023.
- Menezes A., van Oorschot P., Vanstone S. Handbook of Applied Cryptography. Free PDF: https://cacr.uwaterloo.ca/hac/
- Silverman J.H. A Friendly Introduction to Number Theory. Pearson, 2017. [Accessible, highly recommended]
- Rosen K.H. Elementary Number Theory and Its Applications. Pearson, 2010.
- Hoffstein J., Pipher J., Silverman J.H. An Introduction to Mathematical Cryptography. Springer, 2014.
- Paar C., Pelzl J. Understanding Cryptography. Springer, 2010. Free slides: https://www.crypto-textbook.com/
Python
- Lutz M. Learning Python. O'Reilly, 2013. [Comprehensive reference]
- McKinney W. Python for Data Analysis. O'Reilly, 2022. [Covers pandas and NumPy]
- Matthes E. Python Crash Course. No Starch Press, 2023. [Best beginner book]
- Official Python Tutorial: https://docs.python.org/3/tutorial/
- freeCodeCamp Python Course (free): https://www.freecodecamp.org/learn/scientific-computing-with-python/
- Automate the Boring Stuff with Python (free online): https://automatetheboringstuff.com/
Ֆինանսներ
- Mishkin F. The Economics of Money, Banking, and Financial Markets. Pearson, 2024.
- Brealey R.A., Myers S.C., Allen F. Principles of Corporate Finance. McGraw-Hill, 2022.
- Fabozzi F.J. Foundations of Financial Markets and Institutions. Pearson, 2020.
Free Online Resources
- Binance Academy: https://academy.binance.com — Crypto and blockchain concepts, beginner-friendly
- Ethereum.org: https://ethereum.org/en/learn/ — Official Ethereum documentation
- Khan Academy — Financial Literacy: https://www.khanacademy.org/economics-finance-domain
- Coursera — Bitcoin and Cryptocurrency Technologies (Princeton, free audit): https://www.coursera.org/learn/cryptocurrency
- Khan Academy — Number Theory and Cryptography: https://www.khanacademy.org/computing/computer-science/cryptography