
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում ի.գ.թ., ասիստենտ Մանե Կարապետյանի գլխավորությամբ ս.թ հոկտեմբերի 13-ին մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ դատախաղ՝ ըստ Վալենտին Ռասպուտինի «Ֆրանսերենի դասերը» պատմվածքի:
Դատախաղը կայացել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ համաձայն գործի քննության կանոնների:
Մասնակիցների մի մասը ներկայացնում էր ֆրանսերենի ուսուցչի շահերը դատարանում: Առաջադրված խնդրում լրացված էր միայն վերջաբանը, որի համաձայն՝ ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել էր վստահությունը կորցնելու ենթահիմքով:
Դատախաղի ընթացքում հայցող և պատասխանող կողմերը հանդես են եկել ելույթներով, հարցեր ուղղել միմյանց, որից հետո ներկայացրել իրենց փաստարկներն ու հակափաստարկները, իսկ դատարանն ի վերջո իր որոշումն է կայացրել, այն է՝ բավարարել հայցը:
Ուսանողներից յուրաքանչյուրն ունեցել է դատարանի առջև հանդես գալու, փաստարկներ և հակափաստարկներ ներկայացնելու հնարավորություն։
Դատախաղի ավարտին գնահատվել են ուսանողների վերլուծական հմտությունները, համոզելու և փաստարկելու ունակությունները, հռետորական ձիրքը, իրավաբանի խոսքի մշակույթը։