ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Monday, november 3, 2025
14․30-15․55
Ս.թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ին, Պատմության ֆակուլտետում կկայանա Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ Սյուզաննա Բադալյանի զեկուցումը՝ «Պավլիկյան և թոնդրակյան շարժումները հայ պատմագիտության մեջ (18-րդ դարից մինչև 20-րդ դարի վերջ). առանցքային պատումներն ու մեկնաբանությունները» թեմայով։
Զեկուցման նպատակն է քննել պավլիկյան և թոնդրակյան շարժումների պատմագիտական ներկայացումը 18-20-րդ դարերի հայագիտության շրջանակում։ Սա առաջին փորձն է՝ համադրելու և վերլուծելու այդ շարժումների մասին գոյություն ունեցող առանցքային պատումները և մեկնաբանությունները՝ բացահայտելու դրանց ընկալումների կերպափոխման ընթացքը։