Reporter:
ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, 217 սենյակ)
Thursday, march 5, 2026
14․30-15․55
Ս․թ․ մարտի 5-ին՝ ժամը 14․30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Ճգնաժամային հասարակություններ․ տեսական հարցադրումներ» թեմայով զեկուցմամբ հանդես կգա պ․գ․դ․, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։
Բանախոսության շրջանակում կվերլուծվեն ճգնաժամի, անցումայնության (liminality) և «կառավարելի քաոսի» հայեցակարգերը, դրանց ազդեցությունը հասարակական ինքնության փոխակերպումների և համակարգային փոփոխությունների վրա։ Անդրադարձ կկատարվի նաև սոցիալական երևույթների համակարգագիտական (Systems Science) մոտեցմանը և ճգնաժամային իրավիճակներում ընտրախավերի (էլիտաների) դերակատարության ու պատասխանատվության հարցերին։
Մուտքն ազատ է։