Reporter:
ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, 221 սենյակ)
Wednesday, march 25, 2026
14․30-15․55
Ս.թ. մարտի 25-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում գիտական հաշվետու սեմինարների շրջանակում Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ. Հայկազ Հովհաննիսյանը կներկայացնի «Աշխատանքը արխիվային նյութերի հետ» թեմայով զեկուցում։
Զեկուցման շրջանակում անդրադարձ կկատարվի արխիվային աղբյուրների որոնման, ընտրության և վերլուծության սկզբունքներին, դրանց կիրառման առանձնահատկություններին, ինչպես նաև աղբյուրագիտական խնդիրներին։ Կքննարկվեն փաստաթղթերի վավերականության գնահատման և գիտական շրջանառության մեջ դրանց ներգրավման հարցերը։
Մուտքն ազատ է։