Ռուս բանասիրության ֆակուլտետում ս.թ. ապրիլին 15-ին տեղի ունեցավ «Ռուս դասականները արևմտահայերենով» գիտական սեմինար, որը համախմբեց թարգմանության խնդիրներով, միջմշակութային հաղորդակցությամբ հետաքրքրվող դասախոսների և ուսանողների:
ԵՊՀ ռուս գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզաննա Տեր-Գրիգորյանը հանդես եկավ զեկույցով՝ անդրադառնալով ռուս դասական գրականության ստեղծագործությունների արևմտահայերեն թարգմանության առանձնահատկություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով գեղարվեստական ոճի, մշակութային իրողությունների և հեղինակային անհատականության փոխանցման խնդիրներին։
Զեկույցով հետաքրքրված մասնակիցները քննարկեցին դասական տեքստերի՝ լեզվական և մշակութային այլ միջավայրի հարմարեցման բարդությունները, ինչպես նաև թարգմանությունների նշանակությունը ժողովուրդների միջև գրական կապերի պահպանման և զարգացման գործում։
Սեմինարի մասնակից Ռուս գրականության ամբիոնի դասախոսներն ու ուսանողներն ակտիվ ներգրավվեցին քննարկմանը՝ հարցեր ուղղելով բանախոսին և ներկայացնելով իրենց դիտարկումները ևս։
Նման գիտական միջոցառումները մեծապես նպաստում են ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը, հետազոտական հմտությունների զարգացմանը և ֆակուլտետի ակադեմիական միջավայրի ամրապնդմանը։