ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ս.թ. ապրիլի 9-ին տեղի է ունեցել «Բաց դռների օր» խորագրով առցանց հանդիպում՝ համախմբելով Հայաստանի տարբեր մարզերի ապագա դիմորդներին։
Միջոցառումը վարեց ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան, որը մանրամասն ներկայացրեց ֆակուլտետի կրթական հնարավորությունները, խոսեց ուսումնական ծրագրերի և ուսումնական գործընթացի առանձնահատկությունների մասին։
Հանդիպմանը միացել էին աշակերտներ Գավառ, Սևան, Ծաղկունք և այլ բնակավայրերից։ Մասնակիցները ստացան մանրամասն տեղեկություններ ֆակուլտետի կրթական ծրագրերի մասին, ինչպես նաև հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին Ռուս բանասիրության ֆակուլտետ ընդունվելու ընթացակարգին:
Դիմորդները հատկապես հետաքրքրվեցին ակադեմիական շարժունության հնարավորություններով, ուսանողական փոխանակման ծրագրերով, պրակտիկայի կազմակերպմամբ և մասնագիտական զարգացման հեռանկարներով։
Հանդիպումն անցավ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում՝ դառնալով կարևոր հարթակ աշակերտների համար ֆակուլտետին և նրա ակադեմիական միջավայրին ծանոթանալու տեսանկյունից։
Ռուս բանասիրության ֆակուլտետը սիրով սպասում է իր ապագա դիմորդներին: