Reporter:
ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Monday, april 20, 2026
14․30-15․55
Ս.թ. ապրիլի 20-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տեսական սեմինարների շրջանակում Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի ասպիրանտ Իրինա Բադալյանը կներկայացնի «Կրթությունը՝ որպես ռուսական կայսերական ինքնության ձևավորման գործիք Կովկասում (1844-1881 թթ․)» թեմայով զեկուցում։
Զեկուցման շրջանակում Թիֆլիսի օրինակով կներկայացվի, թե ինչպես էր կրթական քաղաքականությունը ձևավորում սոցիալական նոր խավ և նպաստում կայսերական ինքնության կայացմանը։ Հիմնվելով արխիվային նյութերի, գիմնազիայի հաշվետվությունների և դասագրքերի վրա՝ վերլուծվելու են կրթության կառավարման մեխանիզմները և գաղափարական բովանդակությունը։
Մուտքն ազատ է։