ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Tuesday, april 28, 2026
14․30-15․55
Ս.թ. ապրիլի 28-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տեսական սեմինարների շրջանակում Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ Սյուզաննա Բադալյանը կներկայացնի «Պավլիկյան շարժումն իբրև սահմանային իրողություն․ ինքնություն, համայնք և գաղափարական դիմադրություն» թեմայով զեկուցում։
Զեկուցման շրջանակում կներկայացվի Պավլիկյան շարժման վերաիմաստավորումը՝ որպես արաբաբյուզանդական սահմանային միջավայրում ձևավորված և զարգացած կրոնաքաղաքական իրողություն՝ շեշտադրելով դրա ոչ ազգային բնույթը և գաղափարական դիմադրությունը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի պավլիկյան համայնքների սահմանային շարժունակությանը, ինքնության առանձնահատկություններին և «սահմանային հանրապետության» ձևավորմանը։
Մուտքն ազատ է։