- Main
- Node
- Երկարաձգվել է ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը
June 01, 2026 | 13:15
Ենթակառուցվածքներ
Մարդու իրավունքներ
Երկարաձգվել է ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը
Երևանի պետական համալսարանի և արհեստակցական կազմակերպության միջև 2024 թվականին կնքված կոլեկտիվ պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել է։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և արհեստակցական կազմակերպության նախագահ Ռուբեն Սերոբյանը ստորագրել են համապատասխան համաձայնագիր, որով 2024 թվականի հուլիսի 18-ին կնքված կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է ևս երեք տարով։
Կոլեկտիվ պայմանագրի նպատակն աշխատակիցների աշխատանքային, սոցիալ-տնտեսական և իրավական շահերի ու իրավունքների ներկայացումն ու պաշտպանությունն է։
Համալսարանում բարենպաստ աշխատանքային միջավայրի ապահովման և մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման գործում կարևոր դեր ունեցող ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը շարունակում է իրականացնել իր կանոնադրական գործառույթները՝ նպաստելով աշխատակիցների շահերի պաշտպանությանը և սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Պայմանագրի երկարաձգումը միտված է ԵՊՀ աշխատակիցների սոցիալական պաշտպանության երաշխիքների պահպանմանն ու աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ու իրացմանը։