Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները՝ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներ
Հունիս 01, 2026 | 12:00
Կրթություն
Հասարակություն

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները՝ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներ

17 երկրների ավելի քան 100 աշակերտների մասնակցությամբ կայացած Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում հայ դպրոցականները, որոնց թվում էին նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները, մրցել են լավագույն թիմերի հետ և վերադարձել բրոնզե մեդալներով։ Սոչիի «Սիրիուս» դաշնային տարածքում անցկացված օլիմպիադայում հայաստանյան թիմի ներկայացուցիչներն իրենց գիտելիքը, արագ մտածողությունն ու թիմային աշխատանքը վերածել են միջազգային հաջողության։

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի «Սիրիուս» դաշնային տարածքում անցկացված Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել են ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Ղազարյանը, Մարիամ Գալստյանը, Նանե Անանիկյանը, ինչպես նաև «Հերացի» ավագ դպրոցի և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտները։ Թիմը ղեկավարել է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի դասավանդող Սյուզան Մարությանը։ Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում հայ աշակերտները 5 բրոնզե մեդալ են նվաճել։

Օլիմպիադան բաղկացած էր երեք փուլից՝ տեսական (անհատական), գործնական (անհատական) և նախագծային (թիմային): Մասնակիցների խոսքով՝ յուրաքանչյուր փուլ պահանջում էր ոչ միայն գիտելիքներ, այլև արագ կողմնորոշվելու, ժամանակը ճիշտ կառավարելու և սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն։


Երեք փուլ, 60 հարց և մեկ ամբողջ օր լաբորատորիայում․ Մարիամ Գալստյանի փորձառությունը

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մարիամ Գալստյանի խոսքով՝ միջազգային օլիմպիադայի յուրաքանչյուր փուլ ուներ իր առանձնահատկություններն ու դժվարությունները։

«Տեսական փուլում 4 ժամվա ընթացքում լուծել ենք 60 հարց։ Թեստը կազմված էր երեք մասից՝ ճիշտ և սխալ պնդումներ, համապատասխանեցումներ և խնդիրների լուծումներ։ Գործնական փուլը բաղկացած էր բուսաբանությանը և կենդանաբանությանը վերաբերող առաջադրանքներից։ Մասնակիցները բաժանվել էին խմբերի և աշխատում էին տարբեր լաբորատորիաներում։ Կենդանաբանության թեմայի շրջանակում դրոզոֆիլների գենետիկական վերլուծություն ենք կատարել, հաշվել ենք ֆենոտիպերի հաճախականությունը, որոշել գենոտիպերը, կատարել ենք նաև դրոզոֆիլի թրթուրի հերձում։ Բուսաբանության հատվածում արդեն աշխատել ենք ջրիմուռների լուծույթների հետ, բջիջների հաշվարկ, ֆիլոգենետիկ վերլուծություններ ենք կատարել և այլն»,- նշում է Մարիամը։

Առանձին կարևորություն ուներ նախագծային փուլը, որի համար թիմերը նախապես ընտրել են իրենց թեման։ Հայկական թիմը նախընտրել էր մոլեկուլային կենսաբանությունը։

«Դա ամենաբարդ ուղղություններից մեկն էր։ Մի ամբողջ օր աշխատել ենք լաբորատորիայում՝ կատարել ՊՇՌ թեստեր, էլեկտրոֆորեզ, մոլեկուլային տարբեր վերլուծություններ։ Այդ ամբողջ աշխատանքի համար արդեն թիմային ընդհանուր գնահատական էինք ստանում»,- պատմում է նա։

Մարիամ Գալստյանի խոսքով՝ օլիմպիադան միայն գիտելիքների ստուգում չէր, այլ նաև մեծ պատասխանատվություն։

«Երբ միջազգային հարթակում ներկայացնում ես երկիրդ, փորձում ես քեզ լավագույն կողմից ցույց տալ թե՛ գիտական, թե՛ մարդկային առումներով»,- ընդգծում է նա։

Այս տարի ավարտելով ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը՝ Մարիամ Գալստյանը նախատեսում է ուսումը շարունակել կենսաբանության ոլորտում՝ մասնագիտանալով կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ուղղությամբ։

17 երկրների մրցակցություն, նոր ձևավորված թիմ և բարդ, բայց հաղթահարելի առաջադրանքներ․ Նարեկ Ղազարյանի փորձառությունը

«Իմ կարծիքով՝ մեր թվային աշխատանքի մակարդակը շատ բարձր էր։ Հնարավոր է՝ անհատական որոշ տեղերում զիջում էինք, բայց ընդհանուր թվային աշխատանքի ուժով ու հնարավորություններով շատ բարձր էինք։ Իմ կարծիքով՝ այդ առումով մենք 17 երկրների շարքում երկրորդն էինք»,- ասում է Նարեկը և հավելում, որ մրցույթը բավականին բարդ էր և իր բարդությամբ չէր զիջում միջազգային օլիմպիադաներին, հատկապես՝ ժամանակի սահմանափակման տեսանկյունից։

Նարեկի խոսքով՝ օլիմպիադայի ընդհանուր ընթացքը բարդ էր, սակայն նա իր արդյունքից գոհ է․ ասում է, որ առաջադրանքները լուրջ մարտահրավեր էին և իրենց բարդությամբ ու բովանդակությամբ ոչնչով չէին զիջում միջազգային մակարդակի օլիմպիադաներին։ Նրա գնահատմամբ՝ ամենախրթին բաղադրիչներից մեկը ժամանակի կառավարումն էր։ Միևնույն ժամանակ, նա նշում է, որ խմբային աշխատանքում թիմը կարողացել է արդյունավետ կազմակերպել ժամանակը և նույնիսկ առաջ անցնել նախատեսված գրաֆիկից, մինչդեռ անհատական-գործնական փուլերում սահմանափակ ժամանակում աշխատանքը հասցնելը բավականին դժվար էր։

Նարեկը նաև ընդգծում է թիմային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ տարբեր դպրոցներից եկած մասնակիցները շատ արագ կարողացել են համախմբվել և ձևավորել արդյունավետ աշխատող թիմ։ 

«Մենք առաջին անգամ էինք իրար տեսնում, բայց շատ արագ դարձանք մեկ թիմ։ Բոլորը մտածում էին, թե վաղուց ենք իրար ճանաչում։ Դա մեզ շատ օգնեց խմբային փուլում»,- մատնանշում է նա։ 

Նարեկը կարևորում է նաև միջազգային շփումների փորձը, որը, նրա խոսքով, օլիմպիադայի կարևոր բաղադրիչներից մեկն էր։ Մասնակիցների շրջանում կային աշակերտներ 17 տարբեր երկրներից, ինչը հնարավորություն էր տալիս ոչ միայն մրցելու, այլև ծանոթանալու տարբեր մշակույթների։

«Օլիմպիադայի ընթացքում եղել են իրական շփումներ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, և մի շարք մասնակիցների հետ հաջողվել է նաև ընկերական հարաբերություններ ձևավորել»,- ասում է աշակերտը՝ նշելով, որ նման փորձառությունները կարևոր են մասնագիտական և գիտական համագործակցությունների տեսանկյունից։

Նա ընդգծում է, որ նախատեսում է ուսումը շարունակել ԵՊՀ  քիմիայի ֆակուլտետում՝ միաժամանակ հետաքրքրված լինելով նաև կենսաբանությամբ։ Նրա խոսքով՝ քիմիայի և կենսաբանության սերտ կապը օգնել է ավելի լավ հասկանալու երկու ոլորտները։ Նարեկը չի բացառում, որ ապագայում կփորձի համատեղել երկու ուղղությունները՝ ընդունվելով և՛ Քիմիայի, և՛ Կենսաբանության ֆակուլտետներ, իսկ հետագայում վերջնականապես կկողմնորոշվի մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի փուլում։

Օլիմպիադայի փորձ, տարբեր ձևաչափեր և  մասնագիտական կողմնորոշում․ Նանե Անանիկյանի փորձառությունը

Նանեն ընդգծում է, որ թիմը միջազգային օլիմպիադային մասնակցելու համար հատուկ չի նախապատրաստվել․ հիմնական աշխատանքը կատարվել է դպրոցական խմբակում, որտեղ սովորում են տասներորդ դասարանից։

«Կոնկրետ այս մրցույթին հատուկ չենք պատրաստվել։ Մենք երեքս էլ հաճախում ենք օլիմպիական խմբակ, և այդ ընթացքում ենք պատրաստվում տարբեր օլիմպիադաների։ Հենց այդ գիտելիքների շնորհիվ էլ կարողանում ենք մասնակցել և հաջողությունների հասնել»,- ասում է նա։

Նանեի խոսքով՝ սա իր և Մարիամի միջազգային առաջին փորձառությունը չէր, սակայն նախորդ մասնակցությունները զգալիորեն տարբերվում էին։

«Նախկինում մասնակցել եմ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադային (IABO), սակայն դրա ձևաչափը ուրիշ էր․ այնտեղ պարզապես թեմա էին տալիս, և պետք էր պատրաստել ու ներկայացնել զեկույց։ Այդ փորձը, սակայն, չի կարող լիարժեք նախապատրաստել Սոչիի օլիմպիադային, քանի որ ձևաչափերը շատ տարբեր են»,- նշում է նա՝ կարևորելով խմբային աշխատանքի ընթացքում ձեռք բերած հմտությունները, հատկապես՝ լաբորատոր սարքավորումներով աշխատելու և տարբեր մեթոդներ կիրառելու տեսանկյունից։

Արդեն ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի շրջանավարտ Նանեն ասում է՝ պատրաստվում է ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան և մասնագիտանալ բժշկության ոլորտում, թեև դեռ վերջնականապես չի կողմնորոշվել կոնկրետ մասնագիտության հարցում։

«Կարծում եմ՝ կընտրեմ էնդոկրինոլոգիան կամ ալերգոլոգիան, բայց հաստատ գիտեմ, որ վիրաբույժ չեմ ուզում դառնալ»,- ասում է նա՝ նշելով, որ բժշկության նկատմամբ հետաքրքրությունը ձևավորվել է դեռ կենսաբանություն և քիմիա ուսումնասիրելու ընթացքում, ինչպես նաև ընտանիքի ազդեցության շնորհիվ։


Մասնակիցների խոսքով՝ օլիմպիադան միայն մրցութային հարթակ չէր, այլ նաև հնարավորություն՝ ներկայացնելու սեփական երկիրը։ Հայկական թիմը տարբեր երկրների մասնակիցներին ներկայացրել է Հայաստանը՝ իր կրթական համակարգով և գիտական ներուժով։ Միջոցառման ընթացքում մասնակիցները նաև ներկայացրել են Հայաստանի մշակույթը՝ հյուրերին ծանոթացնելով ազգային տարրերին։ Օլիմպիադայի շրջանակում նրանք պարել են հայկական «Փափուրի» պարը՝ ստեղծելով մշակութային հետաքրքիր միջավայր և արժանանալով մասնակիցների ուշադրությանը։

Աշակերտներն ասում են, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ոչ միայն մրցելու, այլև դառնալու մշակութային փոխանակման մասնակիցներ՝ միջազգային միջավայրում ստեղծելով հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ։ Նրանք նաև խորհուրդ են տալիս մյուս աշակերտներին չվախենալ նման փորձություններից և մասնակցել միջազգային օլիմպիադաների՝ դրանք դիտարկելով որպես կարևոր քայլ թե՛ գիտելիքի, թե՛ անձնական զարգացման ճանապարհին։

Սոնա Շահվերդյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները՝ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներ

    01.06.2026

    Գիտելիք, մրցակցություն և նոր հնարավորություններ․ ամփոփվեցին ԵՊՀ աշակերտական օլիմպիադայի արդյունքները

    29.05.2026

    ԵՊՀ և ֆրանսահայ գիտնականների համագործակցությամբ մեկնարկեց ակադեմիական նոր նախաձեռնություն ուսանողների համար

    29.05.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

    09.17.2026 - 09.19.2026

    «Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

    06.18.2026 - 06.19.2026

    ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներում դեկանի պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասին

    06.01.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am