Դեկտեմբերի 10-11-ը կանցկացվի ԵՊՀ «Green Innovation Hackathon» ծրագիրը՝ «Տվյալները և արհեստական բանականությունը բնապահպանական խնդիրների լուծման համար» թեմայով։
Ծրագիրը նպատակ ունի համախմբելու նորարարական մտածողությամբ անհատներին և թիմերին, ինչպես նաև տարբեր ոլորտների մասնագետներին՝ Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների լուծման շուրջ։ Երկօրյա ինտենսիվ քննարկումների և համատեղ աշխատանքի ընթացքում մասնակիցները կմշակեն գործնական նոր լուծումներ։
Մրցանակներ
1-ին տեղ՝ 350 000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 250 000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 150 000 ՀՀ դրամ
Թեմատիկ շրջանակ և մասնակցության ձևաչափ
1. Բնություն և կենսաբազմազանություն (Nature and Biodiversity Intelligence)
2. Ջրային ռեսուրսներ և էկոհամակարգերի կայունություն (Water and Ecosystem Resilience)։
Մասնակցության ձևաչափ
Հեքաթոնին հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես՝ նախապես գրանցվելով։
Անահատապես մասնակցելու դեպքում տեղում կմիանաք թիմերից մեկին։
Թիմով մասնակցելու դեպքում կաշխատեք ձեր ձևավորած թիմում։
Եթե ունեք հեքաթոնի թեմատիկ ուղղություններին համապատասխան գաղափար կամ խնդիր, կարող եք այն ներկայացնել գրանցման ձևաթղթի համապատասխան դաշտում։ Այն հաշվի կառնվի թիմերը ձևավորելիս։
Գրանցում
Մասնակցելու համար լրացրե՛ք գրանցման ձևաթուղթը։
Գրանցման վերջնաժամկետ՝ ս.թ. դեկտեմբերի 5:
Սպասում ենք ձեզ և ձեր գաղափարներին։ Միասին ստեղծենք «կանաչ» ապագա։
Նախաձեռնությունն իրականացվում է ԵՊՀ բիզնես ինկուբատորի և Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (PSD TVET) ծրագրի շրջանակում։