Միջազգային հարաբերությունները ներկայում պահանջում են ոչ միայն տեսական գիտելիք, այլև շարունակական վերլուծություն և գիտական մոտեցումների թարմացում։ Այս մասին «Ամենամյա հաշվետու գիտաժողով-2026»-ի ժամանակ փաստել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Ռոման Կարապետյանը՝ անդրադառնալով նաև միջազգային գործընթացների ուսումնասիրության և կրթական միջավայրի զարգացման միտումներին։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր կարևորվում է միջգիտակարգային հետազոտական աշխատանքը, որտեղ տարբեր մասնագիտությունների ուսանողներ ներգրավվում են համատեղ գիտական նախագծերում։
Զուգահեռաբար զարգանում է նաև միջազգային համագործակցությունը․ ուսանողները և երիտասարդ հետազոտողները աշխատում են օտարերկրյա գործընկերների հետ՝ անգլերենով կատարվող գիտական աշխատանքների ձևաչափով։ Այս գործընթացները միտված են գիտության և կրթության միջազգայնացմանը՝ նպաստելով համալսարանական հետազոտությունների ավելի լայն գիտական շրջանառությանը և ակադեմիական համագործակցության ընդլայնմանը։