ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է Հռոմում անցկացված «DLA Piper Investment Arbitration Pre-Moot»-ի մեկնարկին, ապա Ֆրանկֆուրտի ներդրումային արբիտրաժի դատախաղի հիմնական մրցույթին։
Հռոմում կայացած նախնական դատախաղին (Pre-Moot) թիմը մասնակցել է 2026 թվականի հունիսի 4-ին և 5-ին։ ԵՊՀ-ն ներկայացրել են իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Անի Չիլինգարյանը և Սիրանուշ Պողոսյանը, որոնք մրցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած թիմերի հետ՝ դրսևորելով իրենց բանավոր փաստարկման, ինչպես նաև արբիտրաժային վարույթի հմտությունները՝ նախապատրաստվելով մրցույթի հիմնական փուլին։
Այնուհետև թիմը մասնակցել է Ֆրանկֆուրտի ներդրումային արբիտրաժի դատախաղի միջազգային մրցույթին, որը կայացել է 2026 թվականի հունիսի 9–12-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցույթի շրջանակում Անի Չիլինգարյանը և Սիրանուշ Պողոսյանը մրցել են միջազգային հեղինակավոր համալսարանների, որոնց թվում՝ Չիկագոյի, Ցյուրիխի, Փարիզի սիտե համալսարանների թիմերի դեմ:
Միջազգային մրցույթին մասնակցությունը հնարավորություն է տվել թիմի անդամներին ձեռք բերելու արժեքավոր փորձ, կատարելագործելու իրենց մասնագիտական հմտություններն ու ծանոթանալու միջազգային ներդրումային արբիտրաժի ոլորտի արդի մոտեցումներին, պրակտիկային։