Գիտական նորարարություններից մինչև գլոբալ անվտանգություն․ միջազգային գիտական միջոցառում ԵՊՀ-ում Արհեստական բանականության արագ զարգացումը, երկակի նշանակության տեխնոլոգիաներն ու աշխարհաքաղաքական մարտահրավերները նոր հարցեր են առաջադրում գիտության և անվտանգության փոխհարաբերությունների վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող են գիտական առաջընթացն ու պատասխանատու հետազոտությունները նպաստել գլոբալ անվտանգության ամրապնդմանը։ Այս հարցերը քննարկվել են ԵՊՀ-ում անցկացված միջազգային միջոցառման ընթացքում, որին մասնակցել են Հայաստանի և արտերկրի հետազոտողներ, քաղաքականություն մշակողներ, միջազգային կազմակերպությունների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ։
ԱԲ դարաշրջանում փոխվում է ոչ միայն տեքստ ստեղծողի, այլև ընթերցողի դերը․ հարցազրույց դոկտոր Լորենցո Ինկարդոնայի հետ Արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց փոխվում են ոչ միայն տեքստերի ստեղծման եղանակները, այլև դրանց ընթերցման ու գնահատման չափանիշները։ Ինչպե՞ս տարբերակել մարդու և ԱԲ-ի ստեղծած բովանդակությունը, արդյո՞ք միշտ է անհրաժեշտ դա անել, և ինչո՞ւ է քննադատական ընթերցանությունն ավելի կարևոր դառնում։ Այս հարցերին է անդրադարձել նշանագիտության հետազոտող Լորենցո Լեուչիո Դոմենիկո Ինկարդոնան՝ Երևանի պետական համալսարանում անցկացված «Մեդիատեքստ, նշանագիտություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնման ճանապարհին» միջազգային գիտաժողովի շրջանակում։
ԵՄ քաղաքականությունից մինչև որոշումների կայացում․ ամփոփվել է ուսանողական քառափուլ դպրոցը Դիլիջանում ավարտվեց «ԵՄ քաղաքականության շրջանակը և որոշումների կայացումը պայմանավորող հիմնարար սկզբունքները» խորագրով դպրոցի չորրորդ՝ եզրափակիչ փուլը։ Դպրոցը կազմակերպվել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի համագործակցությամբ՝ ուսանողների ակադեմիական և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։
Նշանագիտությունն ու արհեստական բանականությունը՝ միջազգային գիտաժողովի օրակարգում Կարո՞ղ է արհեստական բանականությունը ոչ միայն բառեր համադրել, այլև մասնակցել իմաստի ստեղծմանը։ Ինչպե՞ս են թվային տեխնոլոգիաները փոխում լրագրողի աշխատանքը, գիտական հետազոտությունն ու տեղեկատվության ընկալումը։ Այս հարցերը քննարկվեցին Երևանի պետական համալսարանում անցկացված՝ Հայաստանում միջազգային նշանագիտական առաջին գիտաժողովում, որը նվիրված էր մեդիատեքստին, նշանագիտությանն ու արհեստական բանականությանը։
Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 400 երիտասարդներ ԵՊՀ-ում քննարկում են կենսաբազմազանության պահպանության մարտահրավերները ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովը (Global Youth Summit for Biodiversity), որը համախմբել է շուրջ 400 երիտասարդ առաջնորդների Հայաստանից և արտերկրից։ Հոկտեմբերի 17–18-ն անցկացվող միջազգային հանդիպումը COP17-ին ընդառաջ երիտասարդների համար հնարավորություն է ստեղծում քննարկելու կենսաբազմազանության պահպանության առաջնահերթությունները, ներկայացնելու սեփական նախաձեռնությունները և մասնակցելու բնապահպանական քաղաքականության շուրջ երկխոսությանը։
Բացահայտելով կենսաբանության աշխարհը. ԵՊՀ-ում կայացավ «BioExpo-2026» ցուցահանդեսը ԵՊՀ-ում վեցերորդ տարին անընդմեջ անցկացեց «BioExpo-2026» ցուցահանդեսը, որը համախմբեց կենսաբանության ոլորտի կրթական և գիտական հաստատությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներին ու ապագա մասնագետներին։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել ոլորտի կրթական և գիտահետազոտական հնարավորությունները, ինչպես նաև նպաստել համալսարանի, գործատուների և ուսանողների միջև մասնագիտական կապերի ձևավորմանը։
«Գիտութիւնն ոյժ է»․ հայ մամուլի պատմության համալսարանական էջերը Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է։ 1794 թվականի այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսավ հայերեն առաջին պարբերականը՝ «Ազդարարը»՝ սկիզբ դնելով հայ մամուլի ավելի քան երկդարյա պատմությանը։ Այդ պատմության մեջ իր էջերն ունի նաև Երևանի պետական համալսարանը։ 1920 թվականի հունվարի 31-ին՝ համալսարանի բացման օրը, Ալեքսանդրապոլում լույս տեսավ «Հայաստանի համալսարան» մեկօրյա թերթը։ Դրա էջերում պահպանվել են նորաստեղծ համալսարանի առաջին օրերի ուշագրավ մանրամասները՝ ռեկտորի ծրագրային հոդվածից մինչև առաջին կիսամյակի դասացուցակը։
Ուրվագծվեցին հայ-պորտուգալական գիտակրթական և միջհամալսարանական համագործակցության նոր հեռանկարներ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալեց ՀՀ-ում Պորտուգալիայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա, ՌԴ) Սառա Ֆերոնյա Մարտինսին: Կողմերը քննարկեցին գիտակրթական երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները:
Ավելին, քան միայն կրթությունը. ինչպե՞ս սովորել և հետազոտություն կատարել Գերմանիայում KAAD-ի աջակցությամբ Մագիստրոսական կրթություն, ասպիրանտուրա, հետազոտական և ակադեմիական այցեր Գերմանիայում․ այս հնարավորություններն են ներկայացրել Գերմանիայի կաթոլիկ ակադեմիական փոխանակման ծառայության (KAAD) ներկայացուցիչները Երևանի պետական համալսարանում անցկացված հանդիպման ընթացքում։ Ուսանողներն ու երիտասարդ գիտնականները ծանոթացել են կրթաթոշակային ծրագրերին, մասնակցության պայմաններին և դիմելու ընթացակարգին։
Կենսաբազմազանության պահպանմանը նվիրված դատախաղ՝ COP17-ին ընդառաջ Կենսաբազմազանության պահպանման իրավական հիմնախնդիրների շուրջ մասնագիտական քննարկումներն ուսումնական գործընթացում արտահայտվում են բազմաձևաչափ նախաձեռնություններով: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում անցկացվել է «Կենսաբազմազանության պահպանությունը Միջազգային դատարանում» խորագրով ուսումնական դատախաղ՝ Հայաստանում կայանալիք «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ: Նպատակ ունենալով խթանելու կենսաբազմազանության պահպանման արդիական հիմնախնդիրների շուրջ տեղեկացվածությունը՝ միջոցառումը միտված էր նաև զարգացնելու ուսանողների մասնագիտական ու գործնական հմտությունները առաջադրված խնդիրների վերաբերյալ։