ԵՊՀ-ն՝ արհեստական բանականության ոլորտում միջազգային հետազոտությունների զարգացման նախագծում Երևանում մեկնարկել է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող WARIE միջազգային նախագիծը, որի նպատակն է զարգացնել Արևելյան գործընկերության երկրների գիտահետազոտական կարողությունները արհեստական բանականության ոլորտում և ընդլայնել միջազգային համագործակցությունը։ Նախագծի գործընկեր ԵՊՀ-ն կներգրավվի համատեղ հետազոտությունների կատարման և գիտական կապերի ամրապնդման աշխատանքներում։
«Արհեստական բանականությունը կարող է փոխել մշակույթը, բայց չի փոխարինի մարդկային ներկայությանը». պրոֆեսոր Մասսիմո Լեոնե Երբ մշակույթի մեծ մասը տեղափոխվում է թվային միջավայր, ի՞նչ է տեղի ունենում մարդկային շփման, հիշողության և ինքնության հետ։ Կարո՞ղ է արհեստական բանականությունը վերարտադրել մշակույթը, և ի՞նչ նշանակություն կունենան իրական հանդիպումներն ապագայում։ Այս հարցերին է անդրադարձել նշանագիտության հետազոտող, պրոֆեսոր Մասսիմո Լեոնեն՝ Երևանի պետական համալսարանում անցկացված «Մեդիատեքստ, նշանագիտություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնման ճանապարհին» միջազգային գիտաժողովի շրջանակում։
Գիտական գաղափարից դեպի սեփական ընկերություն․ ԵՊՀ-ում մեկնարկում է նոր ծրագիր Երևանի պետական համալսարանը նոր քայլ է կատարում գիտական հետազոտությունների արդյունքները գործնական լուծումների և տնտեսական արժեքի վերածելու ուղղությամբ։ Համալսարանի բիզնես ինկուբատորի նոր նախաձեռնությունը՝ ԵՊՀ նորարարական կրթաթոշակային ծրագիրը (YSU Innovate Fellowship Program), առաջին անգամ համալսարանում նպատակային հիմք է ստեղծում աջակցելու հետազոտողներին՝ իրենց գիտական արդյունքների կիրառական և առևտրային ներուժը գնահատելու, շուկա դուրս գալու հնարավորությունները ուսումնասիրելու և գիտահենք ընկերություններ ստեղծելու հարցում։ Ծրագիրը նախատեսված է գիտական հետազոտությունների արդյունքները գործնական լուծումների վերածելու և համալսարանական գիտության ու ձեռնարկատիրության միջև կապերն ամրապնդելու համար։
16 բուհ՝ մեկ հարթակում․ Կենսաբազմազանության հարցերով Հայաստանի բուհերի կոալիցիան՝ COP17-ում ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կանաչ գոտում ներկայացված է Կենսաբազմազանության հարցերով Հայաստանի բուհերի կոալիցիայի տաղավարը, որտեղ անցկացվում են գիտական ցուցադրություններ և ինտերակտիվ միջոցառումներ։ ԵՊՀ նախաձեռնությամբ ձևավորված կոալիցիան միավորում է 16 համալսարանների գիտական և կրթական ներուժը։ Համատեղ տաղավարում ներկայացվում են Հայաստանի կենսաբազմազանության ուսումնասիրությունները, բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված նորարարական մոտեցումները։
Հայաստանը՝ ԱԲ հետազոտությունների կենտրոն դառնալու ճանապարհին․ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի հավաքը՝ նոր հնարավորությունների մեկնարկ Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) հետազոտությունների զարգացման հեռանկարներն ու ԵՊՀ-ում կատարվող աշխատանքները քննարկվել են «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ամենամյա հավաքի ընթացքում։ Հոկտեմբերի 7-ին Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում անցկացված միջոցառումը համախմբել է գիտնականների, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների, բարերարների և համալսարանի շրջանավարտների։ Հավաքի ընթացքում հանգանակվել են միջոցներ՝ ԵՊՀ հետազոտական ծրագրերի ընդլայնմանը և ուսանողական ու հետազոտական կրթաթոշակների ֆինանսավորմանն աջակցելու համար։ Միջոցառումն անցկացվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարանում՝ թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հովանու ներքո։
Ինչպե՞ս է հայկականությունը ներկայացվում հեռուստագովազդում. ԵՊՀ հետազոտողների դիտարկումները Ի՞նչ է տեղի ունենում, երբ հայկական մշակույթն ու պատմությունը հայտնվում են հեռուստագովազդում. ո՞ր պատկերներն են ընտրվում, որո՞նք են դուրս մնում, և ինչպե՞ս են ազգային ու պատմամշակութային խորհրդանիշներն օգտագործվում ապրանքներն ու ծառայությունները գովազդելու համար։ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի դոցենտներ Մարիամ Կարապետյանն ու Զարուհի Սարգսյանն իրենց «Հայաստանի հեռուստագովազդում հայկականության ռեպրեզենտացիան» հոդվածում ներկայացրել են, թե ինչպես են ազգային ու պատմամշակութային պատկերները վերաիմաստավորվում ապրանքների ու ծառայությունների առաջխաղացման համատեքստում։
Գիտական նորարարություններից մինչև գլոբալ անվտանգություն․ միջազգային գիտական միջոցառում ԵՊՀ-ում Արհեստական բանականության արագ զարգացումը, երկակի նշանակության տեխնոլոգիաներն ու աշխարհաքաղաքական մարտահրավերները նոր հարցեր են առաջադրում գիտության և անվտանգության փոխհարաբերությունների վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող են գիտական առաջընթացն ու պատասխանատու հետազոտությունները նպաստել գլոբալ անվտանգության ամրապնդմանը։ Այս հարցերը քննարկվել են ԵՊՀ-ում անցկացված միջազգային միջոցառման ընթացքում, որին մասնակցել են Հայաստանի և արտերկրի հետազոտողներ, քաղաքականություն մշակողներ, միջազգային կազմակերպությունների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ։
ԱԲ դարաշրջանում փոխվում է ոչ միայն տեքստ ստեղծողի, այլև ընթերցողի դերը․ հարցազրույց դոկտոր Լորենցո Ինկարդոնայի հետ Արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց փոխվում են ոչ միայն տեքստերի ստեղծման եղանակները, այլև դրանց ընթերցման ու գնահատման չափանիշները։ Ինչպե՞ս տարբերակել մարդու և ԱԲ-ի ստեղծած բովանդակությունը, արդյո՞ք միշտ է անհրաժեշտ դա անել, և ինչո՞ւ է քննադատական ընթերցանությունն ավելի կարևոր դառնում։ Այս հարցերին է անդրադարձել նշանագիտության հետազոտող Լորենցո Լեուչիո Դոմենիկո Ինկարդոնան՝ Երևանի պետական համալսարանում անցկացված «Մեդիատեքստ, նշանագիտություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնման ճանապարհին» միջազգային գիտաժողովի շրջանակում։
ԵՄ քաղաքականությունից մինչև որոշումների կայացում․ ամփոփվել է ուսանողական քառափուլ դպրոցը Դիլիջանում ավարտվեց «ԵՄ քաղաքականության շրջանակը և որոշումների կայացումը պայմանավորող հիմնարար սկզբունքները» խորագրով դպրոցի չորրորդ՝ եզրափակիչ փուլը։ Դպրոցը կազմակերպվել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի համագործակցությամբ՝ ուսանողների ակադեմիական և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։
Նշանագիտությունն ու արհեստական բանականությունը՝ միջազգային գիտաժողովի օրակարգում Կարո՞ղ է արհեստական բանականությունը ոչ միայն բառեր համադրել, այլև մասնակցել իմաստի ստեղծմանը։ Ինչպե՞ս են թվային տեխնոլոգիաները փոխում լրագրողի աշխատանքը, գիտական հետազոտությունն ու տեղեկատվության ընկալումը։ Այս հարցերը քննարկվեցին Երևանի պետական համալսարանում անցկացված՝ Հայաստանում միջազգային նշանագիտական առաջին գիտաժողովում, որը նվիրված էր մեդիատեքստին, նշանագիտությանն ու արհեստական բանականությանը։