«…ՈՐՊԵՍԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄՈՏ ԼԻՆԵՆ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ, ԳԻՏԵԼԻՔԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող մասնագիտական կողմնորոշման նպատակով փոխայցելությունները շարունակվում են։ Այս անգամ աշակերտները եղել են համալսարանում, իսկ Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտը՝ դպրոցում։
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ, ՈՎ ՅՈՒՐԱՑՐԵԼ Է ՆԺԴԵՀԻՆ, ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԻ». ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Պաելանների անվան դահլիճում տեղի է ունեցել «Նժդեհն այսօր» խորագրով երիտասարդական գիտաժողով:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԻ «ԹԱՓՈՆՆԵՐԻՑ` ԿԵՆՍԱՋՐԱԾԻՆ» ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմը մասնակցել է «UNDP Armenia’s ImpactAIM»-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և «ISTC - Innovative Solutions and Technologies Center Foundation»-ի կողմից կազմակերպված «Climate Change Tech Accelerator (CCTA)» աքսելերացիոն ծրագրին, ներկայացրել «Թափոններից`կենսաջրածին» ստարտափ նախագիծը և դարձել մրցանակակիր:
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՆՔԵՑԻՆ ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում այսօր ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ռազմավարական համագործակցության մասին հուշագիր են կնքել:
ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում Եվրոպայի չեմպիոններ, վերջերս Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիրներ և այս տարվա ամռանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի հետ։
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն այսօր շնորհակալագրեր է հանձնել պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերած մասնակիցներին:
ՀԽ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ հանրային կապերի ծառայությունը ներողություն է խնդրում գործընկերներից՝ Հոգաբարձուների խորհրդի այսօր նախատեսված նիստի չեղարկման վերաբերյալ նախօրոք չտեղեկացնելու համար:
Ներկայացվեցին գիտական աշխատանք գրելու առանձնահատկութունները Առցանց հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան հետազոտական աշխատանք գրելու առանձնահատկություններին:
ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՈՒ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր կազմակերպվել էր 2019-2020 ուստարվա ասպիրանտների ու հայցորդների տարեկան գիտաժողով, որտեղ ապագա իրավաբանները ներկայացնում էին իրենց ատենախոսության թեմային վերաբերող զեկուցումները:
ԵՊՀ ՀԽ-Ն ԲԱՎԱՐԱՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ 2019-2020 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային առաջին հարցով ԵՊՀ ռեկտորի ժ.պ. ՀԽ-ի հաստատմանն է ներկայացրել 2019-2020 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը: