ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ. ԿՆՔՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-ի և «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվեց համագործակցության հուշագիր:
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին այսօր ներկայացվեցին «Միգրացիա և լրագրություն» դասընթացի ծրագիրը և նպատակը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵԱՏՄ ՀՆԳԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵԱՏՄ հնգամյակին նվիրված միջոցառում, որի բանախոսն էր ԵԱՏՄ հանձնաժողովի ինտեգրացիայի և զարգացման հարցերով վարչության պետի տեղակալ Գոհար Բարսեղյանը։
100-ԱՄՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ. ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻԻ № 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ, ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանի ղեկավարությամբ, մայիսի 18-ին այցելել են Գյումրիի №1 ավագ դպրոց և աշակերտներին ներկայացրել ԵՊՀ կառուցվածքը և գործունեությունը:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ. ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100 և ՈւԽ 25-ամյակներին, որին հաջորդեց տոնական համերգ՝ Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի մասնակցությամբ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ 20-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դահլիճում այսօր կայացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող 20-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի եզրափակիչը։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ «ՉԻՆԱՐԵՆԻ ԿԱՄՈՒՐՋ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի ազգային փուլը, որտեղ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գասպարյանը երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Լավագույն ճառ» անվանակարգում և զբաղեցրել երկրորդ պատվավոր հորիզոնականը:
«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ EXPO». ՆՈՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՐԹԱԿ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր 10-րդ անգամ անցկացվեց «Հոգեբանական վերնիսաժ EXPO» ցուցահանդեսը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԳԼՈԲԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագրի 4 ուսանողներ, ծրագրի գործընկեր բուհի դասախոս Յուրի Նոսիկը և մագիստրոսական ծրագրի համակարգողներ Քրիստինե Գևորգյանը և Լիլիթ Միրզոյանը մայիսի 6-10-ը մասնակցել են «Գլոբալ դասընթաց. նոր տեխնոլոգիաների ազդեցության վերաբերյալ» դասընթացին:
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԸ Տեղեկացնենք, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական կազմակերպության կողմից թողարկված բժշկական ապահովագրության քարտերն արդեն պատրաստ են: