Դպրոցի ընդունելությունն իրականացվում է երկու փուլով․
1․ Գրավոր փուլ։ Դիմորդը բնագիտական առարկայից (ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն) ընտրում և հանձնում է գրավոր քնություն։
2․ Բանավոր փուլ։ Գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդը մասնակցում է ընդհանուր իմացության գիտելիքի ստուգման հարցազրույցին։
Հանրապետական առարկայական օլիմպիադաների մրցանակակիրների ու միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակիցների ընդունելությունը կազմակերպվում է առանց քննության։
Դպրոց ընդունվելու համար հնարավորություն ունեն դիմելու և՛ ՀՀ, և՛ օտարերկրյա քաղաքացի դիմորդները։
Դպրոցը յուրաքանչյուր տարվա ընդունելության մեկնարկի մասին տեղեկատվությունը ընդունելությունից առնվազն երկու ամիս առաջ հրապարակում է դպրոցի կայքէջում և տեղեկատվական հարթակներում։
Յուրաքանչյուր տարվա ընդունելությունից մեկ կամ երկու ամիս առաջ դպրոցը կազմակերպում է բաց դռների օրեր դիմորդների և նրանց ծնողների համար՝ դպրոցի ենթակառուցվածքներին, կրթական ծրագրերին ու ուսուցման մեթոդներին ծանոթացնելու նպատակով։