Գրանտ Հանեսյան

Գրանտ Հանեսյանը Նյու Յորքում գործող անկախ արբիտր է՝ մասնագիտացած միջազգային, ներդրումային և բարդ առևտրային վեճերի կարգավորման ոլորտներում։ Նա հրավիրյալ պրոֆեսոր է Ֆորդհեմի իրավաբանական դպրոցում, որտեղ դասավանդում է «Միջազգային առևտրային արբիտրաժ», իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ «Միջազգային արբիտրաժային պրակտիկա» դասընթացները։ Նրան՝ որպես բանախոսի, աշխարհի տարբեր երկրներից հաճախ հրավիրում են միջազգային արբիտրաժին նվիրված գիտաժողովների, ինչպես նաև իրավաբանական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Գրանտ Հանեսյանը խմբագրել է «Վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վճիռներ և մեկնաբանություններ» ( «ICDR Awards and Commentaries») աշխատության I և II հատորները («Ջուրիս» հրատարակչություն, 3-րդ հրատարակություն) և համախմբագրել է հետևյալ
աշխատությունները՝ «International Arbitration Checklists» («Միջազգային արբիտրաժի ստուգաթերթեր», «Ջուրիս» հրատարակչություն, 3-րդ հրատ․), «Gulf War Claims Reporter» («Պարսից ծոցի պատերազմի պահանջների զեկույց», Միջազգային իրավունքի ինստիտուտի և «Քլուվեր» հրատարակչություններ), «Baker & McKenzie's International Litigation & Arbitration Newsletter («Բեյքեր և Մակքենզիի՝ միջազգային դատավարության և արբիտրաժի տեղեկագիր», 2010- 2020 թթ.) և «Baker & McKenzie's International Arbitration Yearbook» («Բեյքեր և Մակքենզիի՝ միջազգային դատավարության և արբիտրաժի տարեգիրք», 2009-2019 թթ.)։