
Սիրանուշ Սահակյանը բազմափորձ մասնագետ է, որը մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների և կոռուպցիայի կանխարգելման ուղղություններով կատարված աշխատանքներում ունի ավելի քան 15 տարվա փորձ։ Նա պաշտոնավարել է որպես ՀՀ նախագահի օգնական, աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում, ղեկավարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և հանդես է եկել որպես հատուկ լիազորությամբ դատավոր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Պետական ծառայությունից զատ՝ Սիրանուշ Սահակյանը համագործակցել է «Լեգալատա» իրավաբանական ընկերության հետ: Նա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի հիմնադիր ղեկավարն է։
Որպես փորձագետ ներգրավված է եղել մի շարք կառույցների՝ այդ թվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԶԾ-ի, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի, ինչպես նաև Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի օրենսդրական նախաձեռնություններում, լոբբիստական ծրագրերում, մոնիթորինգի, հետազոտությունների, ռազմավարական դատավարությունների և իրավական խորհրդատվական աշխատաքներում։
Ներկայումս «Իրավունքի ուղի» ՀԿ-ի համահիմնադիրն է, ինչպես նաև «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը: Սերտորեն համագործակցել է Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանական դպրոցի հետ՝ կազմակերպելով դատավորների, դատախազների և թեկնածուների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև մասնակցել է դասընթացների ծրագրերի մշակմանը՝ սահմանադրական իրավունք, մարդու իրավունքներ, ամբողջականություն, շահերի բախում, հանրային կառավարման սկզբունքներ և այլ թեմաներով։
ՀՀ փաստաբանների պալատի անդամ է և լիցենզավորված փաստաբան։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում հաջողությամբ ղեկավարել է մարդու իրավունքների վերաբերյալ իրավական բարդ գործընթացներ: