Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ից, ԵՊՀ-ում կանցկացվի «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսը, որի ժամանակ շուրջ 40 կազմակերպություններ կներկայացնեն իրենց թափուր հաստիքները և առաջարկվող հնարավորությունները։
Էքսպոյի շրջանակում ուսանողներին հնարավորություն կընձեռվի՝
անմիջականորեն շփվելու մի շարք հեղինակավոր գործատուների հետ,
ստեղծելու կարևոր և օգտակար կապեր,
ստանալու ճիշտ ինքնակենսագրական (CV) կազմելու վերաբերյալ անվճար խորհրդատվություն,
մասնակցելու տարբեր խաղերի և վիկտորինաների` ստանալով նվերներ,
և, իհարկե, գտնելու երազանքի աշխատանքը։
Առկա թափուր հաստիքներին ծանոթանալու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/5anfsrhe
Չմոռանա՛ք ձեզ հետ վերցնել ինքնակենսագրականը (CV)՝ առաջարկվող բոլոր հնարավորություններից առավել արդյունավետ օգտվելու համար։