«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Օսլոյի համալսարանի (Նորվեգիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով։
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս։
Ծրագրի դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ միջազգային կապերի բաժնում (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 15-ը՝ ժամը 17:00-ն։
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր /վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կամ նոտարի կողմից/,
5. ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ տեղեկանք,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies, KA171),
7. անգլերենի և/կամ գերմաներենի իմացությունը հավաստող փաստաթուղթ /TOEFL, IELTS, TestDaF, onDaF, Goethe-Zertifikat և այլն/։
Առարկայացանկին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում՝ https://www.uio.no/studier/emner/hf/ikos/?filter.teaching-language=english
Լեզվի իմացությունը հավաստող միջազգային վկայականի ներկայացումը պարտադիր չէ։ Բավարար է ներկայացնել ԵՊՀ միջազգային կապերի բաժնից ստացված համապատասխան փաստաթուղթ, եթե ակադեմիական տեղեկագրում տվյալ լեզվի վերաբերյալ առկա է վերջնական գնահատական՝ գնահատական և ոչ ստուգարք։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am