«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի կողմից ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համալրման նպատակով 2026 թ. օգոստոսի 14-ին հայտարարված բաց մրցութային ընտրությանը մասնակցելու համար դիմումի և պահանջվող փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրացել է 2026 թ. օգոստոսի 31-ին:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի մրցութային ընտրության կազմակերպման ընթացակարգի 10-րդ կետով սահմանված կարգով՝ հրապարակվում է մրցութային ընտրությանը մասնակցելու համար դիմում (և պահանջվող փաստաթղթեր) ներկայացրած հավակնորդի վերաբերյալ տեղեկությունը (անվանացանկը).
1. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՀԱԳՆԻ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ