«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մյունսթերի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով։
Գերմաներենի առնվազն B1 մակարդակի իմացությունը պարտադիր է։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս։
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն։
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)․
1. Անձնագրի պատճեն,
2. Ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. Մոտիվացիոն նամակ,
4. Ակադեմիական տեղեկագիր /վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կամ նոտարի կողմից/,
5. ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ տեղեկանք,
6. Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies, KA171),
7. Անգլերենի և/կամ գերմաներենի իմացությունը հավաստող փաստաթուղթ /TOEFL, IELTS, TestDaF, onDaF, Goethe-Zertifikat և այլն/։
Լեզվի իմացությունը հավաստող միջազգային վկայականի ներկայացումը պարտադիր չէ։ Բավարար է ներկայացնել ԵՊՀ միջազգային կապերի բաժնից ստացված համապատասխան փաստաթուղթ, եթե ակադեմիական տեղեկագրում տվյալ լեզվի վերաբերյալ առկա է վերջնական գնահատական՝ գնահատական և ոչ ստուգարք։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am