Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը հայտարարում է Ստանիսլավ Լեմի անվան եվրոպական գիտական մրցանակի 6-րդ միջազգային մրցույթի մեկնարկի մասին։
Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդ գիտնականներ, որոնք՝
- 40 տարեկանից բարձր չեն,
- աշխատում կամ համագործակցում են ԵՄ անդամ կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում ասոցացված երկրի, ինչպես նաև Շվեյցարիայի համալսարանում կամ գիտահետազոտական հաստատությունում,
- 2023–2026 թվականների ընթացքում կատարել են գիտական նշանակալի հայտնագործություն կամ ձեռքբերում՝ գիտության և ճարտարագիտության շրջանակում։
Հայտադիմումը պետք է ներառի՝
- թեկնածուի կողմից ստորագրված դիմումի ձևը,
- 2–3 երաշխավորագիր,
- առավելագույնը 3 գիտական հրապարակում,
- ինքնակենսագրություն (CV)։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ ս.թ. սեպտեմբերի 30-ը։
Մրցույթի կանոնակարգը, դիմումի ձևը և տեղեկատվական թերթիկը կցված են հայտարարությանը։
Կոնտակտներ
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել lemprize@pwr.edu.pl էլհասցեին։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ ս.թ. սեպտեմբերի 30-ը։
Հաղթողի անունը կհայտարարվի ս.թ. նոյեմբերի 15-ին։