«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ուփսալայի համալսարանի (Շվեդիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է մեկշաբաթյա շարժունություն ԵՊՀ բոլոր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի ներկայացուցիչների համար՝ 2026/2027 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում առնվազն 8 ժամ դասախոսելու նպատակով։
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է։
Ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի վերաբերյալ տեղեկություններ կարելի է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլեկտրոնային հասցեի միջոցով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս. թ. սեպտեմբերի 22-ը՝ ժամը 17:00-ն։
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (միայն անգլերենով և PDF ձևաչափով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. դասավանդման նպատակով շարժունության համաձայնագիր (Staff Mobility Agreement for Teaching), որում պետք է ներկայացվեն դասախոսության թեման, նկարագիրը, շարժունության նպատակները, նախատեսվող գործողություններն ու ակնկալվող արդյունքները,
4. ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ տեղեկանք,
5. Ուփսալայի համալսարանի պրոֆեսորի կողմից հրավեր։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)