«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բարիի Ալդո Մորոյի համալսարան (Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ 2026/2027 ուսումնական տարում 1 շաբաթ (8 ժամ) դասավանդելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի կայքէջում:
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց՝ https://forms.gle/nbTiQTrtmcPnMRvZ8։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 20-ը:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 238 (ներքին՝ 12-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան