«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Սապիենցիայի համալսարանի (Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2026/2027 ուստարվա 2-րդ կիսամյակում վերոհիշյալ համալսարանում դասախոսություն կարդալու նպատակով (1 շաբաթ, 8 ժամ):
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի կայքէջում:
Ֆակուլտետների կոնտակտային տվյալները հնարավոր է գտնել այստեղ՝ http://www.uniroma1.it/internazionale/studiare-e-lavorare-allestero/erasmusplus/areagestione/raef
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց հետևյալ հղումով՝ https://forms.gle/3C1AbsASxsd4DLCJ7
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 27-ը:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 238 (ներքին՝ 12-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան