«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Էքս-Մարսել համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Պատմության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության (Ֆրանսիական բանասիրության ամբիոն) ֆակուլտետների ուսանողների համար` 2026/2027 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Առարկաների ցանկը և մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ․
https://allsh.univ-amu.fr/fr/international/venir-faculte-allsh/venir-en-echange#section-10362
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց հետևյալ հղմամբ.
https://forms.gle/W9jhjKtoWZZtxwjj6
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 29՝ ժամը 14։00-ն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան