«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Քոլդինգի բիզնես ակադեմիայի (Դանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի ուսանողների համար՝ 2026/2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով։
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս։
Առաջարկվող դասընթացներին և մանրամասն տեղեկություններին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Դասընթացները պետք է ընտրվեն որպես ամբողջական փաթեթ՝ 30 ECTS կրեդիտ ծավալով։
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց՝ https://forms.gle/dxouhZ8fiPSgCR289
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հոկտեմբերի 6-ը՝ ժամը 17:00-ն։
Հարցերի դեպքում և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am