Մերոշևսկի կենտրոնը հայտարարում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վերաբերյալ հետազոտություններ կատարող երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների համար նախատեսված հետազոտական կրթաթոշակի դիմումների ընդունելության մեկնարկի մասին։
Լեհաստանում հետազոտական աշխատանք կատարելու ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան օգտվելու արխիվային և մասնագիտացված ռեսուրսներից, համագործակցելու հետազոտողների և ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև ձևավորելու ակադեմիական նոր կապեր տարածաշրջանում։
Ծրագիրը նաև հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ներգրավվելու ընթացիկ ակադեմիական և փորձագիտական քննարկումներում՝ համադրելով տեսական գիտելիքն ու գործնական փորձը։
Դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 28-ը։
Կրթաթոշակի ծրագրի, մասնակցության պայմանների և դիմելու կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ Mieroszewski Centre – Research Scholarship: