Միջբուհական համագործակցության և «DAAD» արևելյան գործընկերության շրջանակում նախատեսվում է Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի շարժունություն Գրայֆսվալդի համալսարան (Գերմանիա)՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության (Գերմանական բանասիրության ամբիոն), Տնտեսագիտության և կառավարման, Ժուռնալիստիկայի ֆակուլտետների, Ֆարմացիայի ինստիտուտի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար։
Այցը նախատեսված է 2026/2027 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների ընթացքում։
Այցի տևողությունը 1 շաբաթ է, որի ընթացքում մասնակիցը պետք է անցկացնի 8 ժամ դասախոսություն։
Հայտերն ընդունվում են առցանց։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հոկտեմբերի 9։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am