Ս.թ. նոյեմբերի 2–4-ը ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում տեղի կունենա «Հորիզոն Եվրոպա» ծրագրի՝ 2026–2027 թվականների մրցույթներին բարձրորակ հայտադիմումների նախապատրաստման եռօրյա միջոցառումների շարք (Proposal Writing Camp), որին կարող են դիմել ՀՀ գիտնականներն ու նորարար հետազոտողները:
Հասանելի են նաև անհատական փորձագիտական խորհրդատվություններ այն դիմորդների համար, որոնք արդեն ընտրել են «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2026–2027 թվականների կոնկրետ մրցույթը/թեման և աշխատում են իրենց նախագծային առաջարկի մշակման ուղղությամբ։
Խորհրդատվությունների համար հնարավոր է գրանցվել ցանկացած պահի։
Խրախուսվում է և՛ փորձառու, և՛ երիտասարդ գիտնականների (ներառյալ ասպիրանտների), նորարարական էկոհամակարգի ներկայացուցիչների և «Հորիզոն Եվրոպա» ազգային կոնտակտային անձանց մասնակցությունը:
Մանրամասների և գրանցման համար այցելել հետևյալ կայք:
Եռօրյա միջոցառումների շարքին (Proposal Writing Camp) մասնակցելու համար հետաքրքրված գիտնականներն ու նորարար հետազոտողները կարող են գրանցվել մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը։