«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Վալլադոլիդի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար` 2026/2027 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Իսպաներենի/անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Իսպաներենի B1 մակարդակի իմացությունը ցանկալի է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց:
Առարկաների ցանկը՝ հետևյալ կայքում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 27-ը՝ ժամը 23։59:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան
Էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am