Երևանի պետական համալսարանում կցուցադրվեն հայ նշանավոր գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Զապել Եսայանի արձանի էսքիզային առաջարկների բաց մրցույթի շրջանակում ներկայացված աշխատանքները։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մասնակիցների նախագծերին, Զապել Եսայանի կերպարի գեղարվեստական մեկնաբանություններին և արձանի ստեղծման տարբեր լուծումներին։
Այցելության օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ
Ժամը՝ 10։00–17։00
Վայր՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն
Սիրով հրավիրում ենք բոլոր հետաքրքրված անձանց։
Մուտքն ազատ է։