«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Ռիգայի կիրառական գիտությունների համալսարանի (Լատվիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Տնտեսագիտության և կառավարման, Իրավագիտության, Սոցիոլոգիայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ 2027 թվականի ապրիլի 19-23-ը դասախոսություններ կարդալու և «International Academic Week 2027» խորագրով միջազգային վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով:
Պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու նաև «etECH2027» միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2027 թվականի ապրիլի 21-22-ն ընկած ժամանակահատվածում:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 11-ը` ժամը 16։00-ն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան։