«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Վիտաուտաս Մագնուսի համալսարանի (Լիտվա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ 2027 թվականի ապրիլի 26-30-ը դասախոսություններ կարդալու և «International Staff Teaching Week 2027» խորագրով միջազգային վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով:
Խնդրում ենք դասախոսությունների ծրագիրը կազմել և ներկայացնել՝ հիմք ընդունելով ընդունող համալսարանի տրամադրած կից ցանկը, որում նշված են նախատեսվող դասախոսությունների օրերն ու ժամաքանակը։
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի կայքէջում:
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 22-ը` ժամը 16։00-ն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան