«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բոննի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ 2026/2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում մինչև 3 շաբաթ
ժամկետով վերապատրաստման կամ հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով։
Նախապատվությունը կտրվի կենդանաբանության ոլորտի մասնագետներին։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս։
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ նոյեմբերի 11-ը։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am